Վ. Ի. Ֆիրսանովայի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վ. Ի. Ֆիրսանովայի եկամտաբեր տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄեշչանսկի շրջան
Մասն էSanduny?
Առաջին հիշատակում1890
Հիմնադրված է1894
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Վ. Ի. Ֆիրսանովայի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом В. И. Фирсановой), ճարտարապետական հուշարձան Մոսկվայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1894-1895 թթ. ճարտարապետ Բորիս Ֆրեյդենբերգի նախագծով։

Երբեմն Նեգլինայա փողոցի թիվ 14 տունը կոչվում է «Սանդունովյան բաղնիքներ»։ Նմանատիպ մակագրություն հանդիպում է նաև նախահեղափոխական բացիկների վրա։ Նախահեղափոխական շրջանում եկամտաբեր տան և բաղնիքների սեփականատերը եղել է Վերա Ֆիրսանովան։ Շենքերը կառուցվել են միաժամանակ՝ 1890-ական թվականների կեսերին, նույն ճարտարապետների նախագծով` Բ. Վ. Ֆրիդինբերգի և Ս. Մ. Կալուգինի։ Նույնիսկ բնակելի տան բակում, հեղափոխությունից առաջ եղել է բաղնիք։ Իսկ հայտնի «Սանդունովները» գտնվում են շենքի ետևում՝ դեպի Նեգլինոյ փողոց, տների երկրորդ շարքում։

Նեգլինայա փողոցի կարմիր գծի երկայնքում Սանդունովսկի և Զվոնարսկի նրբանցքների միջև գտնվող տունը կառուցվել է որպես եկամտաբեր տուն՝ բնակարաններով և խանութներով։ Ճարտարապետական կառույցը երբեմն անվանում են «Սանդունովյան պասաժներ»[2]։

Մինչև Հոկտեմբերյան հեղափոխություն շենքի վերին հարկը և կողային կառույցները եղել են բնակելիներ, որոնք տարբերվում էին հարուստ ձևավորմամբ։ Շինության այդ հատվածում էր գտնվում շենքի սեփականատիրոջ՝ Վ. Ֆ. Ֆիրսանովայի բնակարանը։

Շենքի բնակարաններից մեկը 1902 թվականի մայիսից նոյեմբեր զբաղեցրել է Անտոն Չեխովը կնոջ՝ Օլգա Կնիպպերի հետ, որտեղ նրանց հյուրընկալել են Մաքսիմ Գորկին, Կոնստանտին Ստանիսլավսկին, Վ. Նեմիրովիչ-Դանչենկոն, Վ. Ֆ. Կոմիսարժևսկայան, Իվան Բունինը, Վլադիմիր Գիլյարովսկին, Գեղարվեստի թատրոնի դերասանները։

Մինչև 2000-ական թվականների կեսերին շենքում է տեղակայված եղել ռուս երաժշտական հրատարակիչ Պ. Ի. Յուրգենսոնի երաժշտական խանութը։

Ներկայումս շենքերը զբաղեցնում են տարբեր կազմակերպություններ, որոնցից մեկը «Հոգեբանական առողջության միջազգային ինստիտուտ» բժշկական-հոգեբանական կենտրոնն է։

Վ. Ի. Ֆիրսանովայի եկամտաբեր տունը դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերճափայլ հիմնական ճակատամասի ձևավորման մեջ օգտագործել են բարոկկոյի տարրեր, ներքին բակը հարդարված է մավրիտանական ոճով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]