Այստեղ կարող են ներկայանալ այն մասնակիցները, որոնք ցանկանում են մասնակցել նախագծի վերահսկմանը։ Ցանկալի է, որոշ ժամանակ արդեն ակտիվ եղած լինեք այս կամ այսպիսի նախագծերում։ --vacio 14։59, 12 Մարտի 2012 (UTC)
- Ես պատրաստ եմ:--Արամ-Վան 15:13, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
- Այդ դեպքում առաջարկում եմ մի երեք հոդված ընտրել թեկնածուներից և ավելացնել համապատասխան կաղապարներում, տեսնենք ինչ սկզբունքով ես ընտրություն կատարում ։) --vacio 15:36, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
- Ես մտածում եմ թեկնածուների վերաբերյալ, սակայն իմ կարծիքով պետք է կանոն մտցվի, ըստ որի թեկնածուն առաջադրողը, չի կարող նախապատվություն տալ տվյալ հոդվածին:--Արամ-Վան 17:22, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
- Իսկ ինչ ես կարծում, ի՞նչ սկզբուներից ելնելով պետք է ընտրել հոդվածը։ --vacio 17:25, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
- Ռուսականում պատասխանատուներ կան և գիտեք որի և այս օրի համար էլ, կարծում եմ մեր մոտ էլ է պետք ու պատասխանատուի էջը փակելուց հետո ուրիշ մասնակիցներ չսկսեն նյութեր ավելացնել: Բայց հիշենք որ օրվա հոդված պետք է տարվա մեջ 365 հատ ընտրենք, այնպես որ մեծ ընտրություն չունենք:--Bekoքննարկում 17:30, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
- Այդ նկատի ունենալով, կարծում եմ, նախագծի պատասխանատու մասնակիցը կարող է ընտրլ իր առաջարկած հոդվածը։ --vacio 17:32, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
- Դժվար թե հնարավոր լինի գտնել այդքան քանակությամբ ակտիվ մասնակից Հայերեն ՎՔ-ում: Իսկ ինչ վերաբերվումէ հոդվածի չափանիշներին, ապա`
- Առաջին հերթին հոդվածը պետք է հետաքրքիր լինի ընթերցողների գոնե որոշակի տոկոսին, օրինակ Հայկական հարց հոդվածը իմ կարծիքով բավական հետաքրքիր հոդված է: Հոդվածը պետք է թեմայի մասին ներկայացնի տվյալ թեմայի մասին ավարտուն կամ համարյա ավարտուն տեղեկություն, հոդվածը չպետք է լինի անավարտ, պետք է լինի վիքիֆիկացված և համապատսխանի հանրագիտարանային ոճին: Օրինակ ես հիմա ցանկանում եմ մի քիչ տեսքի բերել Ֆուտբոլ հոդվածը, քանի որ իմ կարծիքով Հայաստանում ֆուտբոլասերները բավական շատ են: --Արամ-Վան 17:34, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
- Այո ես էլ եմ կարևորում, որ հոդվածը առաջին հերթին հետաքրքրաշարժ լինի, գրավի ընթերցողին (=պոտենցիալ նոր խմբագրողներին)։ Իսկ դա պայմանավորված է հիմանականում երկու գործոնով. հոդվածի թեման և կիրառված ոճը (այն պետք է հանրամետչելի լինի, այսինքն բոլորին հասկանալի լեզվով)։ Բացի այդ, հետաքրքրաշարժ կարող են լինել, ոչ միայն հանրահայտ թեմաները (ֆուտբոլ, հայկական հարց), այլև այնպիսի բաներ, որոնց մասին քչերն են ծանոթ։ Հաճախ վերջիններս ավելի հետաքրքրաշարժ են լինում։ --vacio 17:58, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
- P.S. Կարևոր է նաև թեմատիկ բազմազանությունը։ --vacio 22:23, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
- Արամի պատասխանը ընդհատեց այս գրածս: Այո: Թեև Արամը դեռ չասաց, թե ինչ չափորոշիչներով կընտրի հոդվածները, ես նրան ձայնս կտամ: Բայց մեզ էլի մարդիկ են պետք: «Գիտեք որում»-ին կարող եմ ես հետևել, իսկ օրը կարծես Երջանիկը կամաց-կամաց տտիրություն է անում: Ամեն նախագծին մի քանի հոգի են պետք:--Bekoքննարկում 17:41, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
- Այդ դեպքում, Արամին համարենք նախագծի կառավարման մասնակից։) --vacio 17:58, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
- Եթե այդպես ուրեմն միայն տեքստային մասը պետք է հաշվել:--Bekoքննարկում 17:48, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
- Ինձ թվում է միջին ծավալը բավարար է։ --vacio 18:48, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
- Սակայն տարբեր մասնակիցներ տարբեր ձևով են ընկալում միջին ծավալ արտահայտությունը:--Արամ-Վան 19:13, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
- Ճիշտ է։ Կարելի է փորձել սահմանել ըստ պարբերությունների (ենթավերանգրերի)։ --vacio 19:21, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
այսօրվա՝ ապրիլի 5-ի օրվա հոդվածը Պոլ Գոգեն հոդվածն է, որը սակայն նաև այս շաբաթվա կենսագրության մեջ է, գլխավոր էջում ունենում ենք նույն հոդվածը 2 տեղում։ ERJANIK 05։17, 5 Ապրիլի 2012 (UTC)
- Շնորհակալություն վրիպակի հայտնաբերման համար, հիմա Պոլ Գոգեն հոդվածի փոխարեն այսօրվա հոդված կլինի Տուբերկուլյոզ հոդվածը:--Արամ 06:15, 5 Ապրիլի 2012 (UTC)[reply]
Մի անգամ որոշել էինք, թե որքան պետք է լինի հոդվածը նվազագույն ծավալը։ Հիմա չեմ գտնում։ Ինչ-որ մեկը հիշո՞ւմ է։ --vacio 13։02, 10 Հուլիսի 2012 (UTC)
- Ես հիշում եմ: 8000 բայթ: Hovhannes 04:53, 30 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Օրվա հոդված նախագծին հետևող, հարգելի մասնակիցներ... Չե՞ք կարծում, որ արդեն այս նախագիծը, մեծ ճգնաժամի մեջ է և ոնց երևում է, շուտով տակից դուրս գալ չի կարողանալու ու անդունդն է գլորվելու։ Ժամանակին, հարգելի Պանդուխտը իրավացի էր։ «Մեր գլխից բարձր ենք ուզում թռչել»։ Արդեն ոչ ոք չի հետևում այս բաժնին։ Դատարկ դրված է։ Բոլոր հետագա էջերը միշտ դատարկ են։ Հաջորդ օրվա թեկնածուն, որոշվում է վերջին պահին։ Խեղճ ու կրակ թեկնածուներ կան, որոնք արդեն մի հավերժություն այնտեղ են մնացել և արդյունք տվող էլ չկա։ Եվ մեկ էլ համոզված եմ, որ բոլոր հետևող մասնակիցներն էլ, արդեն ինքնուրույն հոգնել են այս նախագծից։ Ժամանակը չէ՞ ինչ որ լուծում տալ սրան։ Hovhannes 05։00, 30 Հուլիսի 2012 (UTC)
- Հովհաննես ջան մի անհանգստացիր: -ERJANIK քննարկում: 05:05, 30 Հուլիսի 2012 (UTC)[reply]
- Բարեկամնե՛ր... Օրվա հոդված նախագիծը, մի փոքր բարդությունների առջև է կանգնած, ոնց երևում է: Մեր հարգարժան մասնակից՝ Երջանիկն է միայն նրան հետևում: Հո չի կարող այդ մարդը, անընդհատ սրան-նրան հետևել, թարմացնել, հոդված գտնել, տեղադրել... Երջանիկը մեծ բեռ է իր վրա վերցրել: Հարգանքի է միայն արժանի: Առաջարկում եմ ժամանակավոր փակել օրվա հոդվածը, մինչև նորանոր հոդվածներ ավելացնենք և մինչև որոշենք, թե ինչ մասնակիցներ կարող են հետևել նախագծին: Չե՞ք կարծում, որ հիմա դա ճիշտ կլինի: Hovhannes 06:27, 6 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
- Շնորհակալություն լավ խոսքերի համար հարգելի Hovhannes, ապրես: Մի անհանգստացիր, ճիշտ է զբաղված եմ շատ, բայց ոնց էլ լինի ժամանակ կգտնեմ գլխավոր էջի հետ կապված հնարավորինս գործ անելու: Ափսոս է, չի կարելի գլխավոր էջից որևէ բան պակասեցնել, այն վիքիպեդիայի շաաատ կարևոր մասն է: Եթե խնդիրներ ունենամ ժամանակի հետ կապված ու չկարողանամ հետևել, անպայման կգրեմ դրա մասին: Այս պահին նորմալ է, կարողանում եմ: Չնայած ասեմ, օգնած կլինեք նախագծին, եթե օրվա հոդվածի, շաբաթվա կենսագրության, գիտեք որ բաժնների հետ կապված ներկայացնեք առաջարկություներ կամ դիտողություններ, այսքանը: Եվս մեկ անգամ ապրես: -ERJANIK քննարկում: 06:51, 6 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
- Եղավ: Hovhannes 07:14, 6 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
ERJANIK քննարկում:
- Ինձ ընդհանրապես դուր չեկավ, որ այսօրվա հոդվածը Ադրբեջանում տեղի ունեցած Եվրատեսիլի մասին է: Ինչքան հիշում եմ, վերջին անգամ մասնակիցները դեմ էին եղել:--Արամ 11:55, 9 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]
- դե նայած, գուցե կարելի էր նաև չընտրել այս հոդվածը, իհարկե հասկանում եմ Քեզ հարգելի Aram-van, ճիշտն ասած իմ միտքն էլ էր մի պահ դեմ, բայց դե պարզ է նաև որ սրանից ճշմարիտ հայրենասիրությունը չի տուժի: -ERJANIK քննարկում: 17:52, 9 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]
Հարգելի մասնակիցներ, առաջարկում եմ վաղը օրվա հոդված նշել Արմեն Հովհաննիսյանի մասին հոդվածը։ Դուք սխալ չե՞ք համարում որ հերոսին գլխավոր էջում դնելու փոխարեն օրվա հոդված է ընտրվում "Աստղադիտակ" հոդվածը։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Աբաս (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- լավ առաջարկ է հարգելի Աբաս, նոր մասնակից եք ու ենթադրում եմ լիարժեք ծանոթ չեք որոշ գրված ու չգրված կանոնների հայերեն վիքիպեդիայում, ինչևէ կարևոր չի, կարևորը որ լավ ու ճիշտ առաջարկ է, առանց երկար-բարակ քննարկելու Արմեն Հովհաննիսյան (զինվորական) հոդվածը կդառնա վաղվա օրվա հոդված: -ERJANIK քննարկում: 08:20, 23 Հունվարի 2014 (UTC)
- ավելի ճիշտ կլինի դարձնել հունվարի 28-ի օրվա հոդված: -ERJANIK քննարկում: 10:44, 23 Հունվարի 2014 (UTC)
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հարգելի՛ վիքիհամայնք, կարծում եմ՝ մեր Վիքիպեդիայի հնարավորությունները թույլ են տալիս մի քիչ ավելի խիստ լինել Օրվա հոդվածի ընտրության հարցում, ուստի առաջարկում եմ Օրվա հոդվածի առաջադրման չափանիշներ, որոնք քննարկման արդյունքում կհաստատվեն որպես կանոնակարգային կետ: Ցանկալի է լսել Ձեր առաջարկությունները, որպեսզի նոյեմբերի 1-ից նոր կանոնակարգով և նոր տեմպով իր աշխատանքը շարունակի այս նախագիծը:
Օրվա հոդվածի չափանիշներ
- Ծավալը պետք է լինի առնվազն 40 000 բայթ:
- Ծանոթագրությունների քանակը պետք է լինի 25-30-ից ոչ պակաս:
- Ճշգրիտ և գրագետ թարգմանություն
- Բնօրինակ հոդվածի հետ ճշգրիտ համընկնում
- Ներքին հղումների առկայություն
--Արամ (քննարկում) 17:49, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Առաջարկում եմ ծավալի կողքը գրել՝ չհաշված աղյուսակները։ --Jeo W. 17:53, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Բնօրինակ հոդվածի հետ ճշգրիտ համընկմանը համաձայն չեմ: Կարող է ինչ-որ անհեթեթ գլուխներ գրված լինեն այնտեղ: 25-30 ծանոթագրությունների հետ էլ համաձայն չեմ, քանի որ այդ դեպքում հայերեն թեմատիկայով ոչ մի հոդված գրեթե չենք ունենա:--Արման Մուսիկյան (քննարկում) 17:58, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- շնորհակալություն նման քննարկման համար, քանի որ ժամանակն էր հստակեցնել օրվա հոդվածին վերաբերող չափանիշները:
- Կողմ նվազագույն ծավալ սահմանելուն, սակայն կարծում եմ 40000 նվազագույն ծավալը փոքր ինչ շատ է, քանի որ եղել են դրանից քիչ ծավալով հոդվածներ , որոնք իրապես արժանի են եղել օրվա հոդված կոչվելուն
- Կողմ
- իսկ եթե հոդվածը թարգմանված չէ? հավանաբար այս կետը պետք է ձևակերպվի «ճշտգրիտ տեղեկություններ և գրագետ ձևակերպում»?
- մի թե բոլոր հոդվածները թարգմանություններ են, որ ՊԵՏՔ է ճշտգրիտ համընկնեն բնօրինակին? ավելին, եթե անգամ թարգմանություն լինի, պարտադիր չէ ճշտգրիտ համընկնի բնօրինակին, քանի որ ԼԱՎ թարգմանության դեպքում հնարավոր են հայերեն հոդվածում ավելացվեն նոր տեղեկություններ, նկարներ և այլն, որոնք ավելի կհարստացնեն հայերեն տարբերակը
- Կողմ
--Գարվիք (քննարկում) 18:11, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Դեմ եմ 40 000 բայթին, 30 000-ը լրիվ բավարարում է, ու նույնպես դեմ եմ 25-30 ծանոթագրություններին, 15-20՝ լրիվ հերիք է--Հայկ (արաբագետ) 18:13, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Մեկնաբանություն՝ հարգելինե՛րս, ցանկալի և հաճելի կլինի լսել նաև ձեր տարբերակները. օրինակ 40 000 բայթի փոխարեն որքա՛ն կառաջարկեք դուք, քանի այդ նպատակն ունի այս քննարկումը: Շնորհակալություն:--Արամ (քննարկում) 18:15, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Ներքին հղումների հետ հանաձայն եմ (օրվա հոդածը պետք է վիքիֆիկացված լինի): «Բնօրինակ հոդվածի հետ ճշգրիտ համընկնում» կետին խիստ դեմ եմ (այլ վիքի ծավալը, տեսքը, կառուցվածքը բոլորովին կապ չունեն մեր հետ: Կամ ենթադրեն ես այնտեղի ընտրյալ հոդվածի 50% ճշգրիտ թարգմանել եմ, մեր մոտ օրվա հոդվածի չի՞ «ձգում»): Դեռ այսքանը--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:24, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Ի դեպ, 40000+ բայթանոց մոտ 950 հոդված ունենք (ցանկերն էլ հետը)--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:38, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- 25-30 հազար, դա է երևի հարմարը: Իսկ ինչ վերաբերում է 950 հոդվածին, ասեմ, որ դրանց մեծ մասը արդեն եղել են օրվա հոդված, այնպես որ 40 000-ը լրիվ հեքիաթային է մեզ համար--Հայկ (արաբագետ) 18:40, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Ընդհանուր կողմ եմ, միայն թե առաջին կետը՝ ոչ: 40000 հազար բայթանոց հոդվա՞ծ: Չէ..: Ավելի լավ է 20,000 բայցթից սկսած: --Գարիկ (Խաչատրյան) 07:25, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- 40 000-ը ըստ իս իրոք մեծ թիվ է, բայց դեռ պետք է մեկ ուրիշ բան մտածենք, թե եկող տարվա համար մնում է օրվա հոդվածը թե ոչ, եթե մնում է ու փաստորեն այնպես պետք է լինի որ չկրկնվի, պետք է այնպես անել որ հանկարծ չստացվի այնպես որ չկարողանանք եկող տարվա 366 օրերի համար նոր կանոնակարգին համապատասխան հոդվածներ գտնենք) այս տարվա համար օրինակ, տարվա սկզբում ունեցանք տարվա հոդվածները ու ընտրյալ ու լավ հոդվածները, այսպիսով մոտ 2 ամիս ու մի քիչ էլ ավելի այսպես ասած թեթևացավ օրվա հոդված ընտրելու գործը, սա կարևոր է։ --ERJANIK (քննարկում) 18:19, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Մեկնաբանություն՝ նորություն ասած չեմ լինի, որ Օրվա հոդվածն ունի մոտիվացիոն մեծ արժեք: Ուստի, ըստ իս, նպատակահարմար է դրա մնալը: Բայց կանոնակարգի սահմանումը թույլ կտա խուսափել անորակությունից և ավելորդ չընտրված հոդվածների ծանուցումներից, քանի որ մասնակիցը կիմանա հենց սկզբից՝ արժե՞ առաջադրել, թե՞ ոչ: Իսկ կանոնակարգային սահմանումն արդիական է, քանի որ, ինչպես նշել էի սկզբում, մեր Վիքիպեդիայի հնարավորությունները թույլ են տալիս մի քիչ ավելի խիստ լինել Օրվա հոդվածի ընտրության հարցում: --Արամ (քննարկում) 22:32, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Ի դեպ, մենք 37000 բայթանոց լավ հոդված ունենք: Եթե օրվա հոդվածի համար թիվ որոշենք, ուրեմն թիվը սրանից պետքա բավականին փոքր լինի:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:26, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- հարգելիներս, ինչ է նշանակում Ճշգրիտ և գրագետ թարգմանություն և Բնօրինակ հոդվածի հետ ճշգրիտ համընկնում???? իսկ եթե հոդվածը նորաստեղծ է, և ոչ թե թարգմանված ??? ուրեմն օրվա հոդվածի արժանի չէ?? կամ մյուս կետը, որ պետք է բնօրինակի հետ ՃՇՏԳՐԻՏ համընկնի??? հնարավոր է, որ թարգմանության դեպքում արվեն ավելացումներ և հայերեն տարբերակն ավելի լավը լինի քան բնօրինակ այլալեզու տարբերակը... ուրեմն կրկին թեկնածու չէ??? խիստ Դեմ եմ նման որակումներին, և որպես օրվա հոդվածի թեկնածուի, պետք է որպես պահանջ նշվի` գրագետ և որակյալ հոդված պայմանը: Ինչպես նշեց մեսնակիցներից, մեկը, 25-30 ծանոթագրությունների դեպքում շատ դժվար կլինի հատկապես հայագիտական թեմաներով նոր հոդված ներկայացնել: Օրինակ, օրվա հոդվածներից մեկը զոհված ազատամարտիկի մասին է եղել: Բնականաբար, նման հոդվածների դեպքում, որոնք տեղեկացնում են շատ թարմ եղելության կամ փաստի մասին, դժվար թե կարողանան հեղինակներն ապահովեն այսքան ծանոթագրություններ: Ինչ վերաբերում է 40000-ին... եղել են 20000 շատ լավ թեկնածուներ, իսկ դա նշանակում է, որ դա էլ կարողղ է սահման հանդիսանալ: Իմ կարծիքով, օրվա հոդվածի ամենակարևոր կողմը պետք է լինի գրագետ, որակյալ, հավաստի և հետաքրքիր լինելը: հարգանքներով - --Գարվիք (քննարկում) 06:55, 18 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Համաձայն եմ, Գարվիք ջան, ուղղակի խնդիրն այն է, որ թեկնածու առաջադրողների մի մասի համար իրենց գրած/ներկայացրած հոդվածները գրագետ են, որակյալ, հավաստի և հետաքրքիր, որը սակայն չի համապատասխանում իրականությանը և այստեղ օրվա հոդվածով զբաղվողների գործն է բարդանում, քանի որ պետք է տասնյակ հոդվածներ կարդան, քանի որ առաջադրողների մի մասը խորը չի ուսումնասիրում թեկնածուներին, այլ առաջադրում է ուղղակի էջում գեղեցիկ ծանուցում ստանալու համար։ Բնօրինակի հետ համընկնելու կետն էլ Արամը մտցրել է միայն այն պատճառով, որ մեր երիտասարդ խմբագիրների մի մասը հոդվածները թարգմանում են այլալեզու վիքիներից ու թարգմանում են բացթողումներով, ինչի հետևանքով լրիվ իմաստը փոխվում է նախադասության, օրինակ՝ նայեք սա։ Այս կետը նմանատիպ դեպքերի համար է, սակայն եթե մեծամասնությունը կարծում է, որ ավելորդ է, կարելի է հանել։ Ինչպես նաև բայթերի պահը, պետք է նվազագույն շեմ հաստատվի՝ կրկին անորակ թեկնածուներից հնարավորինս խուսափելու համար։--Լիլիթ (քննարկում) 07:26, 18 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Համաձայն եմ Գարվիքի հետ, որ կարևորը 'գրագետ, որակյալ, հավաստի և հետաքրքիր լինելն է։ Թե չէ հնարավոր է հոդվածը լինի Ֆրիդրիխ մեծի թրի նման (երկար և տափակ էր), բայց բանի պետք չլինի։ Մենք մեր հանրագիտարանն ենք գրում, և կրկնություն պարտադրելն էլ ճիշտ չէ, այլ բան է, եթե համեմատության արդյունքում պարզվի, որ թարգմանելուծ կարևոր հատվածներ բաց են թողնված։ Աղբյուրների քանակը կարելի է 15-ով էլ բավարարվել, խոսքը աղբյուրների մասին է, այլ ոչ հղումների։ Սպորտի կամ որևէ երաժշտական մրցույթի մասին գրելուց կարող ես յուրաքանչյուր կետի համար 15 աղբյուր նշես, բայց հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության մասին մեծ և ծավալուն գրականություն չկա (սա զուտ օրինակ է), թեև մեզ օրվա հոդվածի համար այդպիսի նյութեր են պետք։ 40000-ի հորիզոնականը կարծում եմ խիստ բարձր է։ --BekoՔննարկում 07:41, 18 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Հարգելի Լիլիթ, այն որ օրվա թեկնածուն պետք է բավարարի որոշակի պահանջների և դրանք պետք է ամրագրված լինեն, լիովին կողմ եմ, ավելին միշտ ցանկացել եմ այդ հարցը բարձրացնել: Սակայն 40000-ը շատ է, և կարելի է բավարարվել 20000-25000-ով, ընդ որում, նման ծավալի գրագետ, ու հետաքրքիր հոդվածներ ունեցել ենք: ծանոթագրությունների 25-30-ը կարելի է թողնել, եթե խոսքը գնում է հին իրադարձության, կամ ինչ որ գիտական ուղղվածություն ուղեցող հադվածի մասին, սակայն եթե իրադարձությունը նոր է կատարվել, դժվար թե գտնվեն այդքան ծանոթագրություններ, հատկապես, եթե հոդվածն ունի հայագիտական ուղղվածություն կամ ներկայացնւոմ է հայաստանյան ինչ որ դեպք: 3րդ կետը, կարծում եմ, պետք է վերախմբագրվի և ավելացվի թարգմանության դեպքում պայմանը: 4րդ կետն ընդհանրապես ավելորդ է, քանի որ թարգմանության դեպքում շատ հնարավոր է, որ հայերեն տարբերակն ավելի հարուստ լինի, ծավալով ավելի շատ... իմ մոտ օրինակ, նման դեպքեր եղել են: Կարևորը, ինչպես նշել է BekoՔննարկում, կարևոր մասեր բաց թողնված չլինեն: իսկ ինչ վերաբերում է նրան, որ շատ հաճախ նույն խմբագրողի կողմից ներկայացվում են թերի թեկնածուներ, ապա դա էլ արդեն կախված է ամեն խմբագրողի պատասխանատվության աստիճանից)) հարգանքներով` --Գարվիք (քննարկում) 07:57, 18 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի՛ մասնակիցներ, շնորհակալություն առողջ և կառուցողական քննարկումների համար: Ձեր թույլտվությամբ, ամփոփելով արդեն եղած քննարկումները, որոշակի եզրահանգումների կարելի է գալ: Բայց քննարկումը շարունակվում է և հաճելի կլինի լսել ձեր կարծիքները հետայսու ևս: Հարգանքներով՝ --Արամ (քննարկում) 20:45, 18 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Օրվա հոդվածի չափանիշներ
- Ծավալը պետք է լինի առնվազն 20 000-25 000 բայթ:
- Ծանոթագրությունների քանակը պետք է լինի 10-15-ից ոչ պակաս:
- Ճշգրիտ տեղեկություններ և գրագետ թարգմանություն:
- Թարգմանության դեպքում առանցքային բաժինների պարտադիր թարգմանություն:
- Ներքին հղումների առկայություն
--Արամ (քննարկում) 20:45, 18 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Կողմ
- վերաձևակերպել` Ծանոթագրությունների քանակը պետք է լինի 10-15-ից ոչ պակաս (բացառությամբ` նոր կատարված իրադարձության մասին հոդվածներից):
- վերաձևակերպել` Ճշգրիտ տեղեկություններ և գրագետ շարադրված նյութ
- վերաձևակերպել` Թարգմանության դեպքում` գրագետ և առանցքային բաժինների պարտադիր թարգմանություն
- Կողմ
- Գարվիք (քննարկում) 04:58, 19 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Իսկ ի՞նչ կասեք, եթե 4-րդ կետը փոխարինենք ավելի ընդանրական «Թեմայի առանցքային մասերի գրագետ ներկայացում» ձևակերպմամբ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:21, 19 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- համաձայն եմ ԱշոտՏՆՂ --Գարվիք (քննարկում) 10:40, 19 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Կողմ բոլորին--Հայկ (արաբագետ) 17:58, 19 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- ես էլ Կողմ --Լիլիթ (քննարկում) 19:35, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Կողմ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:50, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Կողմ
- Իմ կարծիքով կարելի է նշել. հայերեն հոդվածների համար՝ 5-10: Այսինքն խոսքս վերաբերում է կոնկրետ հայկական օրինակ գյուղերին կամ այլ հայկական հոդվածներին, բայց ոչ հայ հայտնի մարդկանց, օրինակ՝ Ազնավուրին կամ այլոց:
- Կողմ
- Կողմ
- Կողմ--Շեյդի ✈ 19:54, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Մեկնաբանություն՝ Հարգելի Շեյդի, մասնավոր դեպքերը շատ են՝ ըստ իրավիճակների: Բնական է, որ մեր ունեցած գյուղերի մասին հոդվածները ոչ ոք որպես օրվա հոդված չի առաջարկի, բացի այդ դրանք որպես այդպիսին հետաքրքրություն չեն ներկայացնում որպես գլխավոր էջում ցուցադրվող հոդված:--Արամ (քննարկում) 20:26, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Շնորհակալություն բացատրության համար Արամ ջան: Հարգանքներով՝--Շեյդի ✈ 20:36, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Կողմ:--Գարիկ (Խաչատրյան) 06:46, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Իմ կարծիքով շատ լավ գաղափար է չափանիշներ որոշելը:
- Ծավալը պետք է լինի առնվազն 20 000-25 000 բայթ: Կողմ
- Ծանոթագրությունների քանակը պետք է լինի 10-15-ից ոչ պակաս: Կողմ
- Ճշգրիտ տեղեկություններ և գրագետ թարգմանություն: Կողմ
- Թարգմանության դեպքում առանցքային բաժինների պարտադիր թարգմանություն: Կողմ
- Ներքին հղումների առկայություն Դեմ - առաջարկում եմ հեռացնել, սա Վիքիպեդիայում հոդվածի նվազագույն պահանջն է, յուրաքանչյուր առանց ներքին հղման հոդված, նույնիսկ հոդված չի համարվում և ենթակա է ջնջման կամ վիքիֆիկացման, ուր մնաց լինի օրվա հոդվածի ընտրման չափանիշ:--Դավիթ (∅) 17:07, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Նման կանոնակարգով օրվա հոդվածը կարող է ունենալ հետևյալ ռիսկերը.
- -Հոդվածը կարող է լինել ոչ ավարտուն, չնայած որ կբավարարի վերոնշյալ բոլոր կետերին,
- -Հոդվածը կարող է լինել ոչ չեզոք, ոչ վստահելի աղբյուրներով լեցուն,
- -Հոդվածը կարող է չբավարարել վիքիֆիկացման պահանջներին:
- Այդ իսկ պատճառով առաջարկում եմ կանոնակարգը շարադրել հետևյալ կերպ.
- Հոդվածը պետք է լինի ավարտուն, ընդ որում ծավալը պետք է լինի առնվազն 20 000-25 000 բայթ:
- Հոդվածում առկա բոլոր պնդումները պետք է հիմնավորված լինեն վստահելի աղբյուրներով:
- Հոդվածը բավարարի վիքիպեդիայի որակի չափանիշներին, այդ թվում լինի վիքիֆիկացված, գրված լինի չեզոք տեսակետից և լինի նշանակալի:--Սամվել (քննարկում) 07:10, 27 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Սամվել ջան, գնահատում եմ առողջ քննադատությունը, սակայն քո շարադրանքում նկատում եմ խորին անվստահություն (ռիսկային բառ է) առ Օրվա հոդված բաժնի պատասխանատուների՝ մասնավորապես իմ ու Արամ-վանի աշխատանքը: Ըստ քեզ, ես կամ Արամը հոդվածը կարդալիս չե՞նք համեմատում, չե՞նք նայում, ծանոթագրությունները չե՞նք ստուգում ու շտկում: Չեմ բացառում բացթողումները. Աստված է միայն անսխալական: Սակայն քնարական զեղումների մեջ այնուամենայնիվ չընկնելով՝ ակնկալում եմ հետայսու ավելի հարգալից վերաբերմունք առ մարդն ու իր աշխատանքը, համենայն դեպս իմ պարագայում կխնդրեի, որ այդպես լիներ, քանի որ առիթ չեմ տվել որևէ կերպ կասկածելու իմ աշխատանքի իրավացիության վրա (ու ոչ միայն Օրվա հոդվածի պարագայում): Կարծում եմ՝ ամենօրյա հավուր պատշաճի տեսքով Գլխավոր էջ ունենալն ավելի բարդ է, քան շաբաթական մեկ անգամ այս կամ այն քննարկման մեջ կարծիք հայտնելը: Ընդունիր հարգանքներիս հավաստիքը՝ --Արամ (քննարկում) 21:56, 27 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Արամ ջան, ես երբեք վիքիպեդիայում որևէ մեկին վիրավորելու կամ նրա աշխատանքը քննադատելու ցանկություն չեմ ունեցել, մի անձնավորեք ամեն ինչ, այսօր դուք եք ստուգում վաղը կարող է մեկ ուրիշը ստուգի, եթե ցանկանում եք կանոնակարգ մշակել, այն ըստ իս պետք է փակի բոլոր հարցերի պատասխանները: Օրինակ բերեմ, վաղը ինչ որ մասնակից ներկայացրեց հոդված, որը 30 հազար կիլոբայթ է, ծանոթագրությունները մի 40 հատ անկապ աղբյուրներից, գրագետ թարգմանված անիմաստ աղբյուրից և այլն, համաձայն այս նախնական կանոնի այն պետք է դառնա օրվա հոդված, սակայն հնարավոր է Դուք կամ Արամը չստուգեք և ասենք մի ուրիշ մասնակից ստուգի, ով կնայի կանոնին, կասի բավարարում է ու կընդունի որպես օրվա հոդված: Ես ընդհանուր եմ ասում, նորից եմ կրկնում ոչ մի անձնավորված մոտեցում:--Սամվել (քննարկում) 04:57, 28 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Ինձ չի թվում, որ ՀՎ-ում կա մեկը, ով նման անփութություն ցուցաբերի և առանց հոդվածը կարդալու, զուտ չափանիշներին նայելով՝ կասի՝ բավարարում է: Շնորհակալություն տեսակետի համար, սպասենք արձագանքների:--Արամ (քննարկում) 07:02, 28 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Հ.Գ. Օրվա հոդված նախագծի հոկտեմբեր ամսվա վիճակագրությունը.
Առաջադրված
|
Օրվա հոդված
|
Մերժված
|
Սպասող
|
80 |
31 |
40 |
9
|
Արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2015 թվականի հոկտեմբերի 31-ին:
Օրվա հոդվածի չափանիշներ
- Հոդվածը պետք է լինի ավարտուն:
- Ծավալը պետք է լինի առնվազն 20 000-25 000 բայթ՝ չհաշված աղյուսակները:
- Ծանոթագրությունների քանակը պետք է լինի 10-15-ից ոչ պակաս (ըստ իրադարձության վաղեմության):
- Ճշգրիտ տեղեկություններ, գրագետ շարադրանք և/կամ թարգմանություն:
- Բոլոր պնդումները պետք է հիմնավորված լինեն վստահելի աղբյուրներով
- Թարգմանության պարագայում առանցքային բաժինների գրագետ և պարտադիր թարգմանություն:
- Վիքիպեդիայի որակների նվազագույն չափանիշների պահպանում՝ վիքիֆիկացում, ներքին հղումների առկայություն, չեզոք տեսակետ:
Մեկնաբանություն՝ նոյեմբերի 1-ի Օրվա հոդվածը կընտրվի արդեն մշակված նոր չափանիշներին համապատասխան:
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հարգելի վիքիհամայնք, կցանկանայի լսել ձեր կարծիքը հետևյալի վերաբերյալ: Շաբաթվա վեց օրը թող լինեն օրվա հոդվածներ, իսկ 7-րդ օրը՝ եղած 6 հոդվածներից ընտրվի մեկը և որպես շաբաթվա հոդված կրկին ներկայացվի Գլխավոր էջում: Ցանկալի կլինի լսել նաև այս հարցի շուրջ տեխնիկական մեկնաբանություններ, այսինքն՝ հնարավոր կլինի՞ տեխնիկապես դա իրականացնել Գլխավոր էջում: Նախապես շնորհակալություն:--Արամ (քննարկում) 08:57, 10 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Կողմ
Կողմ: Միանգամայն կողմ եմ, հետաքրքիր կլինի: Ու ինձ թվում է, որ հնարավոր է տեխնիկակա տեսանկյունից:--Շեյդի Fox 14:51, 10 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Դեմ
Դեմ: Պետք չի, տեղից էլ երկու հոգի են օրվա հոդվածի գնահատմանը պարեկում: Եթե լիներ 7-8 հետաքրքրված մասնակից, ով հետևում է որակին ու բարելավում, ապա այո: Մյուս կողմից, տարվա հոդվածը կա, լրիվ բավարար է: Երրորդ կողմից` իսկ եթե 6-ն էլ ոչ այնքան լավ լինեն? կամ շատ լավը լինեն--Հայկ (արաբագետ) 20:27, 10 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Դեմ, ակտիվ չեմ ցավոք, բայց ինձ թույլ կտամ քվեարկել, պետք չի նման բանել, փաստորեն վեցերորդ օրը, ենթադրենք ամեն շաբաթ օր, պետք է լրացուցիչ քվեարկության կամ ինչ-որ նման մի բան կազմակերպվի ու հենց մեկ օրում արդյունք տրվի, ինչը անելը կամ այդ արածի որակ ապահովելը շատ դժվար բան է։ --ERJANIK (քննարկում) 06:53, 13 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Մեկնաբանություն՝ Երջանիկ ջան, քո փորձառությունը թույլ է տալիս ցանկացած պարագայում հայտնել քո կարծիքը, որը արժեքավոր է, ընդունելի և սպասելի (կոնկրետ ինձ համար): Շնորհակալություն, որ սուղ ժամանակիցդ մի փոքր հատկացրեցիր այս փոքրիկ հարցի քննարկմանը: Հարգանքներով՝--Արամ (քննարկում) 07:04, 13 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Ձեռնպահ
Ձեռնպահ: Մի կողմից շատ հետաքրքիր կլինի, բայց մյուս կողմից համամիտ եմ Հայկի հետ:--Գարիկ (Խաչատրյան) 11:18, 11 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
ողջույն և շնորհակալություն շատ հարգելի Արամ Սողոմոնյան, Հայկ և Արամ օրվա հոդվածը նախագիծը պահելու համար, ապրեք, ամենօրյա գործ է, դա մի քիչ ուրիշ է, անձամբ շնորհակալ եմ, միայն մի խնդրանք ունեմ, օրվա հոդվածի կաղապարում ըստ իս պետք չի երկար նյութեր դնել, քանի որ գլխավոր էջում օրվա հոդվածի ձախ կողմը շատ երկար է լինում ու մի տեսակ գեղեցիկ չի նայվում, օրինակ նայեք Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 1, 2015 թ. ու Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 30, 2015 թ., սա ոչ մի կերպ քննադատություն չի, այլ առաջարկ, եթե ինչ-որ բան այն չեմ գրել ասեք, շնորհակալություն նախապես: --ERJANIK (քննարկում) 16:45, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- ERJANIK ջան, շնորհակալություն գնահատականի համար, աշխատում եմ կարճ լինի, բայց դե երբեմն-երբեմն ստացվում է: Կաշխատեմ՝ ոնց ասում ես:--Արամ քննարկում 17:32, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
առաջարկում եմ 2016 թ. տարվա հոդված դարձած հոդվածները որպես տարվա հոդված տեղադրվեն գլխավոր էջում, ասենք յուրաքանչյուրը 3-4 անգամ ու օրվա հոդվածի վերնագիրն էլ այդ օրերին լինի տարվա հոդված, 2 անգամ այդպես արել ենք նախկինում, ինչպես ասեցի առաջարկ է։ --ERJANIK (քննարկում) 12:26, 8 Փետրվարի 2017 (UTC)
։ նույն այս վերևի գրածի մասով եմ առաջարկում հարգելի Մասնակից:Sigma'am և Մասնակից:Omicroñ'R, այսպես ասած ահագին «քյար» կանենք օրվա հոդված «ճարելուց»։ --ERJANIK (քննարկում) 19:35, 8 Հունվարի 2018 (UTC)
- ERJANIK ջան, շնորհակալ եմ առաջարկի համար: Հունվարի 12, 13, 14, 15-ին Տարվա հոդվածները կլինեն գլխավոր էջում՝ համապատասխան վերտառությամբ:--Սիգմա (քննարկում) 12:17, 9 Հունվարի 2018 (UTC)
- նույնիսկ յուրաքանչյուրը 2 անգամ կարող եք դնել: --ERJANIK (քննարկում) 22:48, 15 Հունվարի 2018 (UTC)