«Վիքիմեդիա Հայաստանը» և «Դարակ» հրատարակչությունը համատեղ 2024 թվականի մայիս ամսին կազմակերպում են «Վիքիգրաշխարհ» խմբագրաթոնը, որի ժամանակ առաջարկվում է ստեղծել գրողների, գրական հերոսների և ստեղծագործությունների, դրանց հիման վրա ստեղծված կինոնկարների մասին հոդվածներ։ Մասնակիցները կստանան հավաստագրեր, մրցանակ-գրքեր, առավել ակտիվ մասնակիցները` առավել արժեքավոր գրքեր «Դարակ» հրատարակչությունից։
Խմբագրաթոնը սկսվելու է մայիսի 1-ին և տևելու է մեկ ամիս։ Արդյունքները կամփոփվեն հունիսի 15-ին։ Հոդված ստեղծելուց առաջ հարկավոր է գրանցվել մասնակիցների էջում։ Ստեղծված հոդվածների քննարկման էջում հարկավոր է տեղադրել խմբագրաթոնի կաղապարը։