«Ցանցային պետությունը» «Աշխատանքներ վիքիպեդիայում» և «Վիքիմեդիա Հայաստանը» «Վիքին սիրում է գիտություն» նախագծերի շրջանակներում՝ համատեղ կազմակերպել են խմբագրաթոն՝ նպատակ ունենալով Վիքիպեդիա տեղափոխել գիտական միտքը: Խմբագրաթոնն իրականացվելու է և՛ հայերեն, և՛ օտարալեզու Վիքիպեդիա հարթակներում:
Խմբագրաթոնի մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու գիտնականների տրամադրած նյութերի հետ՝ դրանց տվյալներով վիքիֆիկացնել և հրապարակել հայագիտական հոդվածներ հայերեն և օտարալեզու Վիքիպեդիաներում:
Խմբագրաթոնին մասնակցելու տարբերակներն են.
հայերեն հայագիտական հոդվածների բարելավում,
անգլերեն հայագիտական հոդվածների բարելավում,
Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների թարգմանություն անգլերեն և հոդվածի ստեղծում Անգլերեն Վիքիպեդիայում,
Անգլերեն Վիքիպեդիայի հոդվածների թարգմանություն հայերեն և հոդվածի ստեղծում Հայերեն Վիքիպեդիայում,
Արևմտահայերեն Վիքիպեդիայի հոդվածների թարգմանություն արևելահայերեն,
Արևելահայերեն Վիքիպեդիայի հոդվածների թարգմանություն արևմտահայերեն։