Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվին (այլ կիրառումներ)
Վերին Դվին ,
գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևելք։ Բնակվում են ասորիներ , որոնք կազմում են մեծամասնություն, և հայեր[2] ։
Գյուղն ունի երկու ասորի եկեղեցի, որոնցից մեկը կառուցված 1828 թվականին[3] ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերին Դվինի մշտական բնակչությունը կազմել է 1831, առկա բնակչությունը՝ 1803 մարդ[4] ։ Հիմնադրման պահից մինչ օրս բնակիչների մեծամասնությունն ասորիներ են[2] [5] , բնակվում են նաև հայեր, որոնք 1989 թ. կազմել են բնակչության 25%[2] ։
Վերին Դվինի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6] .
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ , բանջարաբուծությամբ , անասնապահությամբ և մեղվաբուծությամբ ։
↑ https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
↑ 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 661
↑ «Armenia is a homeland for the Assyrians, who have no homeland» . The Armenian Reporter. 2009 թ․ մարտի 27. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին .
↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 196» (PDF) . Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին .
↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան : 2008. — 184 p.
↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան : 1932. — 185 p.
↑ Հակոբյան Թ. , Մելիք-Բախշյան Ս. , Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն , 1986. — հատոր 5. — էջ 661. — 4696 p.
↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Քաղաքներ Գյուղեր Խոշորացված համայնքներ