Վեյկ ան Զեյի շախմատային մրցաշար 2014
Վայր | Վեյկ ան Զեյ ![]() | |
---|---|---|
Նախորդ | • Tata Steel chess մրցաշար 2011 • Վեյկ ան Զեյի շախմատային մրցաշար 2012 • Tata Steel chess մրցաշար 2013 | |
Հաջորդ | • Tata Steel chess մրցաշար 2015 • Tata Steel chess մրցաշար 2016 • Tata Steel chess մրցաշար 2017 ![]() | |
Թվական | 2014 ![]() | |
Սկսած | 10 հունվարի 2014 ![]() | |
Ավարտված | 26 հունվարի 2014 ![]() | |
Մասնակիցների թիվը | 12 ![]() | |
Հաղթող | Լևոն Արոնյան ![]() | |
Հերթական համար | 76 ![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/70/Levon_Aronian_2013%282%29.jpg/200px-Levon_Aronian_2013%282%29.jpg)
Վեյկ ան Զեյ 2014 («Tata Steel—2014»), 76-րդ միջազգային շախմատային ավանդական մրցաշար, որը կայացել է 2014 թվականի հունվարի 10 — 26-ին Նիդերլանդների Վեյկ ան Զեյ քաղաքում (բացառությամբ երկու խաղափուլերի. առաջին անգամ մրցաշարի պատմության մեջ դրանք կայացան այլ քաղաքներում՝ մեկը՝ Ամստերդամում, մյուսը՝ Էյնդհովենում)։ A մրցաշարի հաղթող դարձավ Հայաստանի շախմատային առաջատար Լևոն Արոնյանը։ Նախավերջին տուրում, նախքան մրցաշարի ավարտը, նա ապահովեց միանձնյա հաղթողի կոչումը՝ դառնալով մրցաշարի քառակի հաղթող[1]։ Մինչև վերջին տուրը Արոնյանը տարել էր 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտել էր ոչ-ոքի, չէր կրել ոչ մի պարտություն՝ ցուցադրելով գեղեցիկ ու ստեղծագործական խաղ։ Մրցաշարում նա առավելության հասավ հիմնական բոլոր մրցակիցների՝ Սերգեյ Կարյակինի, Ֆաբիանո Կարուանայի և Հիկարու Նակամուրայի նկատմամբ։ Եվս երեք հաղթանակ նա տարավ Արկադի Նայդիչի, Լենիեր Դոմինգեսի և Ուեսլի Սոյի նկատմամբ։ Ֆիլիպինցու նկատմամբ Արոնյանի հաղթանակը մեկնաբաններն անվանեցին «հանճարեղ» և հիացմունք արտահայտեցին «խաղի մոցարտյան փայլով»[2]։ Միայն վերջին տուրում Արոնյանը խստագույն ցայտնոտում վրիպեց և պարտություն կրեց հոլանդացի Լյուկ վան Վելիից։ Սակայն այս պարտությամբ մրցաշարում տարած հաղթանակը չխամրեց։ Արոնյանն իր անհատական վարկանիշն ավելացրեց 14 կետով՝ այն հասցնելով 2826-ի և 1 կետով գերացանցելով 2012 թվականի մայիսին արձանագրած սեփական ռեկորդը։
- Մրցաշարի կարգը` 20-րդ (միջին վարկանիշը` 2743)։
Վիճակահանությամբ Արոնյանին բաժին էր հասել 10-րդ համարը։
Մասնակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
¹) վարկանիշերը տրված են 2014-ի հունվարի 1-ի դրությամբ
Արդյունքներն ըստ խաղափուլերի[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Մասնակից | Երկիր | Էլոյի գործակից | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | + | − | = | Միավոր | Տեղ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Լևոն Արոնյան | ![]() |
2812 | ![]() |
½ | 1 | 1 | 1 | 1 | ½ | 0 | 1 | ½ | ½ | 1 | 6 | 1 | 4 | 8 | 1 | |
2 | Անիշ Գիրի | ![]() |
2734 | ½ | ![]() |
½ | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | 1 | 2 | 0 | 9 | 6½ | 2—3 | |
3 | Սերգեյ Կարյակին | ![]() |
2759 | 0 | ½ | ![]() |
0 | ½ | ½ | ½ | 1 | ½ | 1 | 1 | 1 | 4 | 2 | 5 | 6½ | 2—3 | |
4 | Ֆաբիանո Կարուանա | ![]() |
2782 | 0 | ½ | 1 | ![]() |
0 | ½ | ½ | 1 | ½ | 1 | 1 | 0 | 4 | 3 | 4 | 6 | 4—6 | |
5 | Լենիեր Դոմինգես Պերես | ![]() |
2754 | 0 | ½ | ½ | 1 | ![]() |
1 | 0 | ½ | ½ | ½ | 1 | ½ | 3 | 2 | 6 | 6 | 4—6 | |
6 | Ուեսլի Սո | ![]() |
2719 | 0 | ½ | ½ | ½ | 0 | ![]() |
½ | 1 | ½ | 1 | 1 | ½ | 3 | 2 | 6 | 6 | 4—6 | |
7 | Պենտալա Հարիկրիշնա | ![]() |
2706 | ½ | 0 | ½ | ½ | 1 | ½ | ![]() |
½ | 1 | 0 | 0 | 1 | 3 | 3 | 5 | 5½ | 7 | |
8 | Լյուկ վան Վելի | ![]() |
2672 | 1 | ½ | 0 | 0 | ½ | 0 | ½ | ![]() |
1 | 0 | ½ | 1 | 3 | 4 | 4 | 5 | 8—9 | |
9 | Հիկարու Նակամուրա | ![]() |
2789 | 0 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 0 | 0 | ![]() |
½ | 1 | 1 | 2 | 3 | 6 | 5 | 8—9 | |
10 | Բորիս Գելֆանդ | ![]() |
2777 | ½ | ½ | 0 | 0 | ½ | 0 | 1 | 1 | ½ | ![]() |
0 | ½ | 2 | 4 | 5 | 4½ | 10 | |
11 | Ռիչարդ Ռապորտ | ![]() |
2691 | ½ | ½ | 0 | 0 | 0 | 0 | 1 | ½ | 0 | 1 | ![]() |
0 | 2 | 6 | 3 | 3½ | 11—12 | |
12 | Արկադի Նայդիչ | ![]() |
2718 | 0 | 0 | 0 | 1 | ½ | ½ | 0 | 0 | 0 | ½ | 1 | ![]() |
2 | 6 | 3 | 3½ | 11—12 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վեյկ ան Զեյի շախմատային մրցաշար 2007
- Վեյկ ան Զեյի շախմատային մրցաշար 2008
- Վեյկ ան Զեյի շախմատային մրցաշար 2012
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Տատա Սթիլ. Լևոն Արոնյանը՝ մրցաշարի քառակի հաղթող». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Արոնյան - Սո, Վեյկ ան Զեյ, 2014