Վահան Կոստանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Կոստանյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1994(1994-12-01) (29 տարեկան)
ԱշխատավայրՀՀ ԱԳՆ

Վահան Ալեքսանի Կոստանյան Թուրք կամ Ադրբեջանցի գործակալ ով վախկոտին ենթարկվելով ծախել է Հայաստանը։ Սրբազան Վարչապետ!!!!!

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Վահան Կոստանյանը մի քանի ամիս զբաղեցրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Նույն թվականի հուլիսի 3-ին իր դիմումի համաձայն ազատվել այդ պաշտոնից, իսկ օգոստոսի 14-ին նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ[1]։

2020 թվականի հունիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Վահան Կոստանյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնում[2][3][4]։

2023 թվականի հունվարի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ[5]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Կոստանյանը քննադատության է արժանացել իր որոշ հրապարակումների համար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական աշխատած ժամանակ Վահան Կոստանյանը մեկնաբանելով 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունի այցը Արցախ, լուսանկար էր տեղադրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի բակից, որը վերնագրել էր՝ «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»[6][7]։ Մեկ տարի անց իր ներկայացրած քաղաքական ուժի առաջնորդը պատերազմի արդյունքում ստորագրեց համաձայնագիր, որով Արցախի Հանրապետության զգալի տարածքներ հանձվեց Ադրբեջանին։ Հանրությունը քննադատաբար արձագանքեց Վահան Կոստանյանի նախկինում արված այդ գրառմանը[8]։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատության է արժանացել նաև պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու պատճառով։

2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ Վահան Կոստանյանին ընձեռնվեց 3 տարով ակադեմիական տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն՝ ասպիրանտուրայում ուսանելու համար[9], որից հետո նա նշանակվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, և հետո՝ ԱԺ նախագահի խորհրդական։ Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Ազգային ժողովում նույնպես գիտությամբ կզբաղվի և եթե սահմանված ժամկետում չպաշտպանի թեկնածուական ատենախոսությունը, անպայման բանակ կգնա[10][11]։

2021 թվականի ապրիլի 16-ին, տարկետման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ, Վահան Կոստանյանն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն արդեն հիվանդության պատճառով՝ 54 հոդվածի «բ» կետով[12], որից հետո մայիսին իր դիմումի համաձայն նա ազատվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից[13]։ Թեմային ԱԺ նիստում անդրադարձել է նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վահան Կոստանյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ».
  2. «Վահան Կոստանյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ».
  3. «Վահան Կոստանյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  4. «Վահան Կոստանյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից ու նշանակվել խորհրդական». infocom.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  5. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  6. ««Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ». Վահան Կոստանյան». news.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  7. «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ. ԱԺ նախագահի օգնական». yerevan.today. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  8. ««Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ» գրառման հեղինակը Հայաստանի արտգործնախարարի տեղակալ է նշանակվել».
  9. «146 զինակոչիկ տարկետման իրավունք ստացավ կրթության և գիտության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու հիմքով». Hetq.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  10. «Բանակ չգնացած խորհրդականը դիսերտացիա է գրում, բայց չգիտի՝ երբ կավարտի».
  11. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  12. ««ՔՊ»–ական Վահան Կոստանյանն իր պարտադիր զորակոչից 9 տարի անց վերջապես ազատվեց բանակից».
  13. «Վահան Կոստանյանը պետք է զորակոչվեր, սակայն շարունակում է զբաղեցնել պետական պաշտոն. «Երկիրն այսօր»». Politik.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.