Վահան Անդրեասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Անդրեասյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Վահան Անդրեասյան Վիքիդարանում |
Վահան Հրանտի Անդրեասյան (սեպտեմբերի 27, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, երգահան, 2003 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևանում։
Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական կուրսը։ Ուսումնասիրել է նաև տաղաչափություն, երաժշտական հարմոնիա, կոմպոզիցիա։ Աշխատել է մի շարք թատրոններում (Հենրիկ Մալյանի անվան, «Առլեկին» (Մոսկվա), Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն), ազգային հեռուստատեսությունում որպես ռեժիսոր։
Հեղինակ է բազմաթիվ երգերի, գործիքային ստեղծագործությունների, թատերական երաժշտության, հեռուստաֆիլմերի, ներկայացումների, ռադիոբեմադրությունների։ Երգերի տեքստեր է գրել տարբեր երգահանների համար (Արթուր Գրիգորյան, Ա. Ջանիբեկյան, Ա. Սաթյան, Է. Գյանջումյան, Ա. Սմբատյան, Դ. Հալաջյան և ուրիշներ)։ Ավարտել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայի պատրաստման լսարանը։
Սուրբ Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ (2004), ապա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ քահանա և ստացել տեր Թովմա հոգևոր անունը։ Որպես քահանա ծառայել է Արարատյան թեմում (2004-2007), Հրվ. Ռուսաստանի թեմում, եղել է Ադիգեայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ (2007-2010), ապա վերադարձել է Արարատյան թեմ՝ Երևան (2010 թվականից սկսած)։
Նրա ստեղծագործությունները տպագրվում են գրական մամուլում։ Թարգմանվել է ֆրանսերեն (Վահե Գոդելի թարգմանությամբ) և տպագրվել Փարիզում, Բեռլինում / Ագապի Մկրտչյանի թարգմանությամբ /։
- "Մայկոպյան օրագիր", Երևան, 2018
- «Մորու բացատ» որբանոցը, Երևան, 2015
- Թիթեռների աշխարհում։ Դատաստան (համալրված), Երևան, 2013
- Գիտակցության ստերեոտիպեր, Երևան, 2011։
- Ասպետական օրագիր կամ պատերազմ, դարձյալ պատերազմ, Երևան, 2003։
- Թիթեռների աշխարհում։ Դատաստան, Բեյրութ, 1999։
- Օրհնյալ լինես, տառապանք, Երևան, 1996։
- Բանաստեղծություններ, Երևան, 1993։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 թվականին արժանացել է Սայաթ-Նովա մրցանակաբաշխության մրցանակի «Բարին կհաղթի» երգի երաժշտության և տեքստի համար։
- 1997 թվականին արժանացել է «Արծաթե բանալի» մանկական երգի փառատոնի մրցանակին լավագույն տեքստի համար։
- 1992 թվականին արժանացել է «Ասուպ» մրցանակաբաշխության դափնեկրի կոչման՝ որպես տարվա լավագույն երգերի տեքստերի հեղինակ։
Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2018 - "Սյուիտ լարային կվինտետի համար։ 12 պիես դասական կիթառի համար"
- 2017 - «Առանց հոգու ու՞ր ես գնում»
- 2007 - «Բարին կհաղթի»
- 1998 - «Սիրո վարդը»
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Անդրեասյան» հոդվածին։ |
|