Վալդիս Կալնրոզե
Վալդիս Կալնրոզե լատիշ․՝ Valdis Kalnroze | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1894[1][2] |
Ծննդավայր | Կուլդիգա, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 16, 1993[1][2] (99 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիա |
Քաղաքացիություն | Ռուսաստան, Լատվիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Լատվիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Վալդիս Կալնրոզե (լատիշ․՝ Valdis Kalnroze, հունվարի 17, 1894[1][2], Կուլդիգա, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 16, 1993[1][2], Ռիգա, Լատվիա), լատվիացի և խորհրդային նկարիչ։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։ Լատվիական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալդիս Կալնրոզեն (մինչև 1961 թվականը` Վոլդեմեր Ռոզենբերգս) ծնվել է 1894 թվականի հունվարի 17-ին, Ռուսական կայսրության Կուրլյանդս նահանգի Գոլդինգեն քաղաքում (այժմ` Կուլդիգա քաղաք, Լատվիա) հացթուխ Կարլիս Ռոզենբերգի ընտանիքում։
Սովորել է Լիեպայսկի հիմնական դպրոցում, Ա. Ստունդայի գեղարվեստի ստուդիայում, ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիան (Վիլհելմ Պուրվիտի բնանկարչական արվեստանոցում, 1932)։
Իր կյանքի սկզբում փոխել է շատ մասնագիտություններ և աշխատատեղեր։ Որոշ ժամանակ աշխատել է Լիեպայսկի թատրոնում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա ապրում էր որպես փախստական Սաարեմաա կղզում։ Վերադառնալով Լատվիա` նա մասնակցել է Անկախության պայքարին։
Եղել է Լատվիայի ստեղծագործական «Կանաչ ագռավ» միավորման գեղարվեստական բաժնի կազմում (1929)։ Եղել է Լատվիայի նկարիչների միության անդամ (1944-1952, վերականգնվել է 1957 թվականին)։ Լատվիական ԽՍՀ աևվեստի վաստակավոր գործիչ (1963) է, Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1970)։ Լատվիական ԽՍՀ պետական մրցանակակիր է (1980)[3]։
Մահացել է 1993 թվականի ապրիլի 16-ին, Ռիգայում։ Թաղված է Լեսնոյ գերեզմանատանը։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1928 թվականից։ Առարկաների պատկերման ժամանակ վիրտուոզ կերպով փոխանցել է նուրբ կոմպոզիցիաներ։ 1960-ական թվականներից աշխատել է մեծապես մարինայի ժանրում։
Առավել հայտնի աշխատանքներից են «Աշունը փոքրիկ քաղաքում», «Երեք եղբայր», «Աշնանը` գետի մոտ», «Հին Ռիգա», «Ծաղկման ժամանակ», «Վարդակակաչներ», «Վարդեր և կիտրոն», «Երեկոյան ժամ» կտավները[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Māksla un arhitektūra biogrāfijās. — [Rīga] : Latvijas enciklopēdija : Preses nams, 1995-[2003]. — (Latvija un latvieši). 1.sēj. Kal-Rum / atb. red. Andris Vilsons; aut.: Vaidelotis Apsītis, Laila Baumane … [u.c.]. — Rīga : Latvijas enciklopēdija, 1996. — 239 lpp. : il. ISBN 5-89960-057-8 ISBN 5-89960-059-4
- ↑ Valdis Kalnroze // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ņefedova I. Valdis Kalnroze. Rīga, 1980
- Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vanaga — Rīga, 2000