Վալադյան բարձրություն (ռուս.՝ Валдайская возвышенность), բարձրադիր շրջան արևելա-Եվրոպական հարթավայրի հյուսիսարևմտյան մասում։ Ձգվում է ավելի քան 600 կմ երկարությամբ։ Ընդգրկում է Տիխվինի և Մեգորյան բլրաշարերը։ Ունի մորենային բլրաթմբավոր մակերևույթ։ Առավելագույն բարձրությունը 343 մ է։ Արմատական ապարները ծածկված են սառցադաշտային և ջրասառցադաշտային նստվածքներով։
Վալադյան բարձրությունից սկիզբ են առնում Վոլգա, Արևմտյան Դվինա, Մստա և այլ գետեր։ Կան բազմաթիվ լճեր։ Խիստ ճահճապատ է։ Հարավ-արևելյան ծայրամասը Վալդայան սառցապատման սահմանն է։ Համարվում է տուրսիստական շրջան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 229)։