Jump to content

Ստեպան Մակարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակարով (այլ կիրառումներ)
Ստեպան Մակարով
ռուս.՝ Степа́н Мака́ров
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1849(1849-01-08) կամ դեկտեմբերի 27 1848 (հունվարի 8 1849)[1]
ԾննդավայրՆիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էապրիլի 13, 1904(1904-04-13) (55 տարեկան) կամ մարտի 31 (ապրիլի 13), 1904[1] (55 տարեկան)
Մահվան վայրԼյույշունկոու, Կվանտունյան մարզ[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԾովային կադետական դպրոց
Մասնագիտությունռազմական գործիչ, ճարտարագետ, ջրագիր և ճանապարհորդ հետազոտող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմուրի մարզի ուսումնասիրության ընկերություն և Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն
 Stepan Makarov Վիքիպահեստում

Ստեպան Օսիպովիչ Մակարով (ռուս.՝ Степан Осипович Макаров, հունվարի 8, 1849(1849-01-08) կամ դեկտեմբերի 27 1848 (հունվարի 8 1849)[1], Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 13, 1904(1904-04-13) կամ մարտի 31 (ապրիլի 13), 1904[1], Լյույշունկոու, Կվանտունյան մարզ[3]), ռուս նավատորմավար, օվկիանոսագետ, բևեռախույզ, նավաշինարար, դերծովակալ (1896)։ Ծառայել է խաղաղօվկիանոսյան, Բալթիական և Սևծովյան նավատորմերում։ Մակարովի նախագծով ստեղծված առաջին ականակիր նավերն ու տորպեդավոր կատերները օգտագործվել են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ 1881 թվականին ջրաբանական հետազոտություններ է կատարել Բոսֆորի նեղուցում։ 1886-1889 թվականներին («Վիտյազ» կորվետով (հետախուզական ռազմանավ)) և 1894-1896 թվականներին կատարել է շուրջերկրյա գիտահետազոտական ճանապարհորդություններ։ Իր նախագծով և ղեկավարությամբ կառուցված «Երմակ» հզոր սառցահատով ձեռնարկել է մի շարք բևեռախուզական արշավանքներ։ 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ նշանակվել է խաղաղօվկիանոսյան նավատորմիկի հրամանատար։ Զոհվել է Պորտ Արթուրի պաշտպանության ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. ЛаминНовосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
  2. 2,0 2,1 2,2 Макаров Степан Осипович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118730339 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեպան Մակարով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 171