Սպորտը Դանիայում բազմազան է։ Ազգային սպորտը ֆուտբոլն է, առավել ուշագրավ արդյունքներն են այս ձևում վեց անգամ անընդմեջ Եվրոպայի առաջնության որակավորման փուլն անցնելն (1984-2004) և 1992 թ. առաջնությունում հաղթելն է։ Այլ էական նվաճումների թվում մտնում են հաղթանակը Կոնֆեդերացիաների գավաթում 1995 թվականին և 1998 աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ հասնելը։
Վերջին տարիներին, Դանիան լավ հանդես է գալիս հեծանվավազքում, Բյարնե Ռիիսն հաղթեց 1996 թվականին Տուր դե Ֆրանսում և Մայքլ Ռասմուսենը հասավ Սարերի Թագավոր կարգավիճակի, 2005 և 2006 թթ.։ Այլ հանրաճանաչ մարզաձևերի մեջ մտնում են գոլֆը, թենիսը, որտեղ դանիացիները հաջող են հանդես գալիս, բադմինտոնն, հանդբոլը, սեղանի թենիսը և մարմնամարզության տարբեր ձևերը։ Այս վերը նշված բոլոր ձևերում Դանիան ունի աշխարհի կամ օլիմպիական մեդալակիր։
Հունվարի 2012 թ օրոք, հանդբոլի ազգային հավաքականը ներկայիս տիրող եվրոպական չեմպիոնն և Եվրոպայի առաջնության պատմությունում ամենից շատ մեդալներ նվաճած թիմն է ընդհանուր նվաճելով հինգ մեդալներ, որոնցից երկուսը ոսկե մեդալ (2008, 2012) և երեքը բրոնզե մեդալ (2002, 2004 և 2006 թ.)։
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան: