Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամ Գեղցոնց ժամ, եկեղեցի ՀայաստանիՇիրակի մարզիԳյումրի քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է 1870-1880 թթ.՝ Գյումրիի Ձորի թաղի բնակիչների հանգանակություններով։ Եկեղեցին ունեցել է եռանավ, կենտրոնագմբեթ կառույց և փոքր զանգակատուն։ Եկեղեցու հարակից տարածքում գտնվող բնակչությունը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ։ Դրա համար էլ ժողովուրդը եկեղեցին անվանել է Գեղցոնց ժամ։ Սովետական միության տարիներին եկեղեցու գմբեթը քանդել են և եկեղեցին վերածել են պահեստի։ 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի պատճառով եկեղեցին խարխլվել է, բայց չի փլվել։ Լրացուցիչ ամրությունների միջոցով կանգնեցրել են եկեղեցու հետագա փլուզումը, բայց եկեղեցին այդպես էլ չեն վերանորոգել։ 2003 թ.-ին եկեղեցին ինքնափլուզվել է։ Կանգուն է մնացել միայն ժամերգության գավիթը։ Ժողովուրդը այցելում է եկեղեցի և մոմ վառում։
2014 թ.-ին սկսվել են եկեղեցու վերականգման աշխատանքները։
2015 թ.-ին վերակառուցված եկեղեցին արդեն գործում է։