Սուդանի կենտրոնական բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուդանի կենտրոնական բանկ (CBOS)
بنك السودان المركزي
ՏեսակԿենտրոնական բանկ
Ընկերության տեսակբանկ
Հիմնադրված է1960 թվականի փետրվարի 22
ՎայրԱլ-Ջամհուրիայի փողոց, Խարթում[1]
ԵրկիրՍուդան
ՏնօրենԿառավարիչ
Կայքcbos.gov.sd

Սուդանի կենտրոնական բանկը (արաբ․՝ بنك السودان المركزي‎‎) ստեղծվել է 1960 թվականին՝ Սուդանի անկախացումից չորս տարի անց։ Այն գտնվում էր երկրի մայրաքաղաք Խարթումում։ 2023 թվականի ապրիլին Սուդանի կենտրոնական բանկը հարձակման է ենթարկվել և ավերվել[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Սուդանը անկախություն ձեռք բերեց 1956 թվականին, կենտրոնական բանկի ստեղծումը գերակա խնդիր էր։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի երեք հոգանոց փորձագետների հանձնաժողովը աշխատել է Սուդանի կառավարության և ֆինանսական մասնագետների հետ՝ ստեղծելու Սուդանի բանկի մասին օրենքը (1959 թվական), իսկ Սուդանի բանկը սկսել է գործել 1960 թվականին։ Բանկի ստեղծման համար Սուդանի կառավարությունը ազգայնացրել Է Եգիպտոսի ազգային բանկի գործառնությունները (մոտ յոթ մասնաճյուղով) և դրանք միավորել Սուդանի արժութային վարչության հետ[փա՞ստ]:

Բացի կենտրոնական բանկի սովորական պարտականություններից, որոնք կարող են ներառել մետաղադրամների հատումը և թղթադրամների թողարկումը, երկրի ներքին և արտաքին հաշվապահության կառավարումը և դրամավարկային քաղաքականության և տոկոսադրույքների հաստատումը, Սուդանի կենտրոնական բանկը նաև պատասխանատու է իսլամական բանկային գործունեության զարգացման համար[փա՞ստ]:

Այն բանից հետո, երբ 1984 թվականին Սուդանում ներդրվեց իսլամական օրենսդրությունը (շարիաթ), բանկային և ֆինանսական արդյունաբերությունը շարիաթին համապատասխան փոխեց իր պրակտիկան։ 1993 թվականին կառավարությունը ստեղծեց շարիաթի բարձրագույն վերահսկիչ խորհուրդը (SHSB)՝ ապահովելու համար ֆինանսական պրակտիկայի համապատասխանությունը իսլամական սկզբունքներին։ Ըստ SHSB-ի, կառավարությունն այլևս չի վաճառում գանձապետական պարտատոմսեր և պետական պարտատոմսեր։ Փոխարենը բանկը վաճառում է «ֆինանսական վկայագրեր», որոնք համապատասխանում են իսլամական ֆինանսական սկզբունքներին[փա՞ստ]:

Բանկային պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Սուդանի Բանկը և Crédit Lyonnais-ը ստեղծեցին համատեղ ձեռնարկություն, որը կոչվում էր Al/An/El Nilein Bank (Nile Bank): Crédit Lyonnais-ը բացել է երկու մասնաճյուղ, որոնք նա ստեղծել էր 1953 թվականին առաջին անգամ Սուդան գալուց ի վեր։ Սուդանի Բանկը ձեռք է բերել Nilein Bank-ի բաժնետոմսերի 60 տոկոսը, իսկ Credit Lyonnais-ը՝ 40 տոկոսը[փա՞ստ]:

1970 թվականին Սուդանի կառավարությունը ազգայնացրեց Սուդանի բոլոր բանկերը, փոխեց դրանցից մի քանիսի անունները և դրանք հանձնեց Սուդանի Բանկին։ Barclays Bank-ը, որն ուներ 24 մասնաճյուղերից բաղկացած լայն ցանց, դարձավ արտաքին առևտրի պետական բանկ, այնուհետև՝ Խարթումի Բանկ։ Եգիպտական Misr բանկի վեց մասնաճյուղերը դարձան ժողովրդական կոոպերատիվ բանկ։ Հորդանանի Արաբական բանկի չորս մասնաճյուղերը դարձան Red Sea Bank կամ Red Sea Commercial Bank (հաշիվները տարբեր են)։ Եթովպիայի առևտրային բանկի մեկ մասնաճյուղ դարձավ Juba Commercial Bank-ը։ Ազգային բանկը և Գրինդլայս բանկը, որոնք 1969 թվականին միավորեցին Օսմանյան բանկի կողմից 1949 թվականին նրա անդամակցությունից հետո ստեղծված չորս մասնաճյուղերը, դարձան Օմդուրման Բանկ։ 1973 թվականին Կարմիր ծովի Բանկը և ժողովրդական կոոպերատիվ բանկը միավորվեցին Օմդուրման բանկի կազմում։ Այնուհետև, 1984 թվականին, Omdurman Bank-ը միավորվեց Juba առևտրային բանկի հետ՝ ստեղծելով Unity Bank-ը[փա՞ստ]:

1993 թվականին Al/An/El Nilein Bank-ը միավորվեց Սուդանի Արդյունաբերական բանկի հետ՝ ձևավորելով Nilein Industrial Development Bank-ը։ 2006 թվականին Դուբայում գործող Emaar Properties-ը և Amlak Finance-ը ձեռք բերեցին Սուդանի արդյունաբերական զարգացման el Nilein բանկի բաժնետոմսերի 60%-ը. Սուդանի Բանկը պահպանեց բաժնետոմսերի 40%-ը[փա՞ստ]:

Գործառնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի շարքի մեկ ֆունտանոց թղթադրամի դարձերեսը՝ բանկի կենտրոնակայանի պատկերով. դրամաշուրթը՝ ատամնավոր:

Եռամյա տնտեսական ծրագրի իրականացման սկզբից (1990-1993 թթ.) Սուդանի Բանկը վարում էր Սուդանի տնտեսության աշխուժացմանն ուղղված քաղաքականություն, որոնցից վերջինը 2000 թվականի վարկային քաղաքականությունն էր, որը հիմնված էր հետևյալի վրա՝

  1. Կենտրոնանալ առաջարկի խթանման և դրամավարկային կայունության միջոցառումների վրա՝ օգտագործել բանկային ռեսուրսները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսության գերակա հատվածների ֆինանսավորմանը և շարունակելով օպտիմալացնել առաջարկի ոլորտում ընդհանուր քաղաքականությունը։
  2. Սոցիալական ապահովության և աշխատանքի արտադրողականության բարձրացման ազգային մոբիլիզացիոն ծրագրին համապատասխան աղքատ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրի շարունակություն։
  3. Պետական կորպորացիաների շարունակական ֆինանսավորում բանկերի միջոցով՝ առանց Սուդանի Բանկին ուղղակի ֆինանսավորման համար դիմելու։
  4. Սուդանի Բանկի կողմից թողարկված կանոնակարգերի համաձայն առևտրային բանկերին արտարժույթով ֆինանսավորում առաջարկելու թույլտվություն։

Ֆինանսական ծառայությունների հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկը մասնակցում է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնմանն ուղղված քաղաքականության մշակմանը և հանդիսանում է Ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման դաշինքի անդամ[3]։

Սուդանի կենտրոնական բանկի մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Սուդանը Աֆրիկայի ամենամեծ երկրներից մեկն է, Կենտրոնական բանկն ունի մասնաճյուղերի համակարգ։ 2011 թվականին Հարավային Սուդանի անկախության հռչակումից հետո նրա նոր մայրաքաղաք Ջուբայի նախկին մասնաճյուղը դարձավ Հարավային Սուդանի կենտրոնական բանկը։

Սուդանի կենտրոնական բանկի կառավարիչների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մամուն Բիհեյրի (1959–1963)
  • Էլսաիդ Էլ ֆիել (1964–1967)
  • Աբդելրահիմ Մեյրգանի (1967–1970)
  • Աբդելաթիֆ Հասան (1970–1971)
  • Ավադ Աբդել Մագիեդ Աբուրիշ (1971–1972)
  • Իբրահիմ Մուհամեդ Ալի Նիմիր (1973–1980)
  • Էլ շեյխ Հասան Բելալ (1980–1983)
  • Ֆարուկ Իբրահիմ Էլմագբուլ (1983–1985)
  • Իսմայիլ էլ-միսբա Մեքքի համադ (1985–1988)
  • Մահդի Էլֆակի Էլշաիհ (1988–1990)
  • Էլ շեյխ Սիդ Ահմեդ Էլ շեյխ (1990–1993)
  • Սաբիր Մոհամեդ Էլ-Հասան (1993–1996)
  • Աբդուլլահ Հասան Ահմեդ (1996–1998)
  • Սաբիր Մոհամեդ Էլ-Հասան (1998-2011)
  • Մոհամմեդ Հեյր էլ-Զուբեյր (2011 մարտ – 2013 դեկտեմբեր)
  • Աբդելռահման Հասան Աբդելռահման Հաշիմ (2013 դեկտեմբեր– 2016 դեկտեմբեր)[4]
  • Հազիմ Աբդել գադիր Ահմեդ Բաբիկեր (2016 դեկտեմբեր– 2018 հունիս)
  • Մոհամմեդ Հեյր էլ-Զուբեյր (2018 սեպտեմբեր– 2019 մարտ)[5]
  • Հուսեյն Յահյա Ջանգուլ ալ-Բաշա (2019 մարտ – 2019 դեկտեմբեր)[6]
  • Մոհամմեդ էլ-Ֆաթիհ Զեյն ալ-Աբիդին (2020 մարտ– 2022 փետրվար)[7]
  • Հուսեյն Յահյա Ջանգուլ ալ-Բաշա (2022 փետրվար– 2023 մարտ)[8]
  • Բուրայ Ալ-Սիդիք Ահմեդ (2023 մայիս -)[9]

Սուդանի հակամարտություն 2023 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի զինված հակամարտության ընթացքում Սուդանի տնտեսությունն ու բանկային հատվածը լուրջ խափանումներ ունեցան, որոնց վնասը գնահատվել է 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ 2023 թվականի հունիսի 16-ին Սուդանի կենտրոնական բանկը հայտարարեց բանկային հատվածի պահպանման արտակարգ միջոցառումների մասին, ներառյալ աշխատավարձերի վճարումը և քաղաքացիների համար դրամական միջոցների հոսքի ապահովումը[10][11]։

Բացի այդ, Արագ արձագանքման ուժերի կողմից 2023 թվականի ապրիլի 30-ին տեղական ժամանակով ժամը 00:00-ի սահմաններում հակամարտության ժամանակ հրթիռակոծվել են Խարթումի խոշոր բանկերը[12]։ Պատերազմի մառախուղի պատճառով քաղաքացիական անձանց վիրավորվելու կամ զոհվելու ոչ մի դեպք չի հաստատվել. բախման հետևանքով շենքի մեծ մասը կրակի մեջ է եղել, հնարավոր է՝ այն փլուզվել է[փա՞ստ]: 2023 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Սուդանի բանակն էր ռմբակոծել է կենտրոնական բանկը, որպեսզի փող չտպագրվի[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Multilateral Investment Guarantee Agency - Governors and Alternates» (PDF).
  2. 2,0 2,1 «Sudan's Central Bank Is Latest Battleground in Deadly Conflict». Bloomberg.com (անգլերեն). 2023 թ․ մայիսի 31. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. «AFI members». AFI Global. 2011 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  4. Dabanga (2013 թ․ դեկտեմբերի 16). «New head Central Bank Sudan». Dabanga Radio TV Online (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Sudan's president brings back Zubeir as central bank governor». Reuters (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Hussein Yahya Gangol appointed as new governor of the Central Bank of Sudan». The Asian Banker (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «Sudan appoints new central bank governor - statement». Reuters (անգլերեն). 2020 թ․ մարտի 19. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Governors of CBOS». CBOS. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  9. «Dismissal of the Governor of the Central Bank of Sudan». Globe Echo (անգլերեն). 2023 թ․ մայիսի 14. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  10. «Central Bank of Sudan takes steps to address banking disruptions». Dabanga Radio TV Online (բրիտանական անգլերեն). 2023 թ․ հունիսի 16. Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  11. «Analyst: Sudan war caused economic loss of $4 billion so far». Dabanga Radio TV Online (բրիտանական անգլերեն). 2023 թ․ հունիսի 9. Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  12. Desk, Arab (2023 թ․ ապրիլի 30). «Video.. A fire devoured a branch of the Central Bank of Sudan». The Eastern Herald (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Kaikati, Jack G. 1980. The Economy of Sudan: A Potential Breadbasket of the Arab World? International Journal of Middle East Studies 11, 99-123.