Սոս Մելիք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք (այլ կիրառումներ)
Սոս Մելիք | |
---|---|
Ի ծնե | Սոս Եփրեմի Մելիքյան[1] |
Ծնվել է | 1914[1] |
Ծննդավայր | Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | 2003[2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմանկար[1] |
Սոս Մելիք (Սոս Եփրեմի Մելիքյան, 1914[1], Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - 2003[2]), հայ նկարիչ։
1922 թվականից ապրում է Նյու Յորքում։ Սովորել է տեղի Ազգային ակադեմիայում։ Ստեղծագործում է դիմանկարի բնագավառում։ Աշխատանքներից են՝ Լ․ Կոտովսկու, Ֆ․ Շալյապինի, Չ․ Հյուզի, Եփրեմ Մելիք-Զադեի, եղբոր՝ Զավեն Մելիքի դիմանկարները։ Մելիքը գծանկարի ճանաչված վարպետ է (նրան համեմատել են Հոլբայնի և Էնգրի հետ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 385)։ |