Սիսակ
Սիսակ | |
---|---|
Ծնողներ | հայր՝ Գեղամ Հայկազունի |
Սիսակ, Մեծ Հայքի Սյունիք նահանգի ավանդական անվանադիր նախնին, Հայկի թոռ, Գեղամի որդին։ Ըստ ավանդության՝ Սևանա լճի ավազանում հաստատված Գեղամը իր Սիսակին ժառանգություն է թողել Գեղամա ծովակից մինչև Երասխ ընկած երկրամասը, որն այնուհետև կոչվել է նրա անունով՝ Սիսական։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մովսես Խորենացի - Պատմություն հայոց