Սարգիս Սարյան (գրականագետ)
Սարգիս Սարյան Սարգիս (Սարիկ) Մարտիրոսի Սարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1917 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 20, 1962 (45 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | գրականագետ |
Ծնողներ | հայր՝ Մարտիրոս Սարյան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Սարգիս Սարյան (Սարգիս (Սարիկ) Մարտիրոսի Սարյան, (հունվարի 26, 1917, Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 20, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։
Գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի որդին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում։ 1939 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1945-1947 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1950 թվականին «Վերածննդի դարաշրջանի իտալական նովելի զարգացման նոր աստիճանը Մ. Բանդելլոյի ստեղծագործություններում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1951-1962 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Կազմել է «Չարենցը գրականության մասին» ժողովածուն (Երևան, 1957)։
Ռուսերեն լույս է տեսել նրա «Հետպատերազմյան սովետահայ գրականությունը» (Երևան, 1956) և «Սովետահայ գրականությունը» (Երևան, 1964) գրքերը։ Մահացել է Երևանում 1962 թվականին՝ Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարից[1]։
2017 թվականին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կազմակերպվել է Սարգիս Սարյանի 100-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն[2]։
Ս. Սարյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հետպատերազմյան սովետահայ գրականությունը խաղաղության համար մղվող պայքարում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 103 էջ։
- Սովետահայ արդի պատմվածքը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1959, 128 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 494-495.
- ↑ «Բացվելու է Մարտիրոս Սարյանի ավագ որդու՝ գրականագետ Սարգիս Սարյանի 100-ամյակին նվիրված ցուցադրություն». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
|