Jump to content

Սարգիս Աբովյան (գյուղատնտես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Աբովյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Աբովյան
Ծնվել էհունվարի 2, 1869(1869-01-02)[1][2]
Ջալալօղլի, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունիսի 21, 1942(1942-06-21)[1][2] (73 տարեկան)
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտես
Հաստատություն(ներ)Գայանյան օրիորդաց դպրոց[1], Երևանի պետական համալսարան[1] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Ալմա մատերՆերսիսյան դպրոց[1] և Լայպցիգի համալսարան[1]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Սարգիս Եսայու Աբովյան (հունվարի 2, 1869(1869-01-02)[1][2], Ջալալօղլի, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունիսի 21, 1942(1942-06-21)[1][2]), հայ գյուղատնտեսական կաթի մշակման տեխնոլոգիայի և կաթնամթերքների արտադրության մասնագետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունվարի 2-ին, Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան

1883 թվականին ավարտել է տեղի ծխական դպրոցը[3]։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Մեկ տարի սովորել է Գևորգյան ճեմարանում։ 1892 թվականին ավարտել է Թիֆլիսի հողաչափների դպրոցը, 1895 թվականին Լայպցիգի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը, իսկ ավելի ուշ՝ Հալլեի համալսարան] ընդհանուր ագրոքիմիայի ֆակուլտետի լրիվ դասընթացները և մասնագիտացել կաթի տեխնոլոգիայի գծով։ Լինելով եվրոպական տարբեր երկրներում (Ֆրանսիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Նորվեգիա) ծանոթացել է անասնապահական, անասնաբուժական գործին։

1897 թվականին վերադառնալով Ջալալօղլի՝ երկար ժամանակ մեծ խանքեր է գործադրել Լոռու գյուղերում կաթնագործական ընկերություններ կազմակերպելու, անասնապահության ու անասնաբուծության նորագույն մեթոդներ ներդնելու ուղղությամբ։ Նրան հաջողվել է 1890-ական թվականների վերջերին Շուլավերում բացել պանրագործարան, որը գոյատևել է մի քանի տարի[3]։ 1898 թվականին Լոռիում և Ախալքալաքում ստեղծել Է կաթնատնտեսական ֆերմաներ։

1906-1921 թվականներին Թիֆլիսում պաշտոնավարել է որպես ուսուցիչ, Գայանյան օրիորդաց դպրոցի տեսուչ։ 1921-1923 թվականներին աշխատել է Երևանում որպես Հայաստանի հողժողկոմի տեղակալ։ 1923-1930 թվականներին եղել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի դասախոս, ամբիոնի վարիչ, դեկան։ Համալսարանի վերակառուցումից հետո Աբովյանը դառնում է նորաստեղծ գյուղատնտեսական ինստիտուտի առաջին տնօրենը (1930—1937)։ Աբովյանի գիտական աշխատությունները նվիրված են կաթի վերամշակման հարցերին։ Մահացել է հունիսի 21-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 49-50
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 34