Սառցե կրկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սառցե կրկես, լեռներում սառցե գոգահովիտ ամֆիթատրոնի տեսքով, որը վերևից շրջափակում է սառցե դաշտը։ ժամանակակից կրկեսը կարող է պահպանել իր մեջ ձյունասառցե զանգված,որը սովորաբար սնուցում է հարթավայրային սառցադաշտերը[1]։

Կարային սառցադաշտ Կալդելոնե (իտալ.՝ Ghiacciaio del Calderone), ամենահարավային սառցադաշտը Եվրոպայում:

Տերմին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սառցե կրկես» (Cirques) տերմինը մեծ գործածություն ունի նաև արևմտյան շատ երկրներում։ Այսպես, «Երկրամակերևույթի գիտության հիմքերը» Ռ.Ժ.Ռայսի[2] հայտնի դասագրքում «կրկեսը» նկարագրում են, որպես հարթ կտրվածքով բարձրադիր սառցե ավազան։ Սակայն, և՛ Ռ.Ժ. Ռեյսը, և՛ ավելի նոր հեղինակները[3] նշում են, որ շատ երկրներում «Սառցե կրկես» տերմինը ունի իր անվանումը, ինչպես օրինակ՝ «ко́рри» (corríes) Շոտլանդիայում և Անգլիայի մի քանի շրջաններում, «Kar» Գերմանիայում և «cwms» ՈՒելսում[4], և այլ ուրիշ բառերով։ Շատ աղբյուրներում «кар» և «սառցե կրկես» տերմինները համարվում են համարյա լրիվ հոմանիշներ։ Վ.Մ. Կոտլյակովի խմբագրությամբ «Գլյացիոնական բառարանում», Մ.Գ. Գրոսվալդան իր հոդվածում նշում է այս երկու հայտնի տերմինների հոմանիշությունը։ Իր դասագրքում Մատիաս Կուլեն նույնպես չի գրում սառցե կրկեսների մասին, ամեն տեղ այն նշելով որպես Կար[5]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի.Ս. Շուկինի ընդհանուր երկրամակերևույթային հիմնարար դասագրքում սառցե կրկեսը՝ ամֆիթատրոնը, որը ներառում է մի քանի «կարեր» (սառցե կրկեսներ)։ «Սառցե կրկես» և «Կար» տերմինները Ռուսաստանում հաճախ օգտագործվում են գիտական և գործնական առօրյայում։ Կարը զբաղեցնող սառցադաշտը համապատասխանաբար կոչվում է կարային սառցադաշտ։ Կրկեսում տեղավորվող սառցադաշտերը բաժանվում են առանձին կարային սառցադաշտերի, բայց ինչպես կանոն արդեն անվանվում են ընդհանուր անունով։

Ենթադրվում է, որ այդպիսի, բարձր մակարդակի ավանդաբար, «Սառցե կրկես» տերմինի հասկացումը որպես առանձին կարերի ամբողջություն, հարմար է նաև ռելիեֆի նկարագրության և ուսումնասիրման համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Геологический словарь, 1978. — Т. 2. — С. 411.
  2. Райс Р. Дж. Основы геоморфологии. — М.: Прогресс, 1980. 576 с., Пер. с англ. под ред акад. И. П. Герасимова
  3. Huggett R. Jh. Fundamentals of Gepmorphology. — London & NY: Routledge, 2007, P. 261
  4. Яковлева С. В. Библиография // Бюллетень Комиссии по изучению четвертичного периода. — М.-Л.: Издательство Академии наук СССР, 1940. — № 6/7. — С. 150. — ISSN 0366-0907.
  5. M. Kuhle. Glacial Geomorphology. — Darmstadt: Wissenschaftlige Buchgesellschaft, 1991. 213 S.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Щукин И. С. Общая геоморфология. — М.: Московский университет, 1960. Т. 1. 616 с.; 1964. Т. 2. %64 с.
  • Геологический словарь. — М.: Недра, 1978. Т.1, 2.
  • Райс Р. Дж. Основы геоморфологии / Пер. с англ. под ред И. П. Герасимова. — М.: Прогресс, 1980. — 576 с.
  • Гляциологический словарь / Под ред В. М. Котлякова. — Л.: Гидрометеоиздат, 1984. — 528 с.