Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և նրա հետ կապված հուշարձանների խմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (14-րդ նստաշրջան)
Համար 540
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և նրա հետ կապված հուշարձանների խմբեր (ռուս.՝ Исторический центр Санкт-Петербурга и связанные с ним группы памятников, անգլ.՝ Historic Centre of Saint Petersburg and Related Groups of Monuments), ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին Համաշխարհային ժառանգության օբյեկտը Ռուսաստանում ԽՍՀՄ-ում)։ Այն Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցուցակում ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 14-րդ նստաշրջանի ընթացքում` չորս այլ խորհրդային հուշարձանների (Մոսկովյան Կրեմլ և Կարմիր հրապարակ, Սոֆիայի տաճար և Կիև-Պեչորյան մայրավանք, Կիժիի պոգոստ, Իչան-Կալա) հետ միաժամանակ։

Նստաշրջանի համար փաստաթղթերի նախապատրաստումն անցել է շտապ կարգով Յու. Դենիսովի ղեկավարությամբ։ Սկզբում քննարկվել է ցանկի մեջ առանձին պատմական և ճարտարապետական հուշարձանների ներառման հարցը, սակայն շատ արագ տիրապետող է դարձել այն կարծիքը, որ «Մեծ Սանկտ Պետերբուրգի մշակութային ու բնական լանդշաֆտի ունիվերսալ արժեքը, որը ձևավորվել է պատմական կարճ ժամանակահատվածում Ռուսաստանի պետության հսկայական ջանքերով, գերակշռում է առանձին մասերի արժեքի նկատմամբ»։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սանկտ-Պետերբուրգի պատմական կենտրոն» օբյեկտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրակտիկայում դարձել է առաջին դեպքերից մեկը, երբ հուշարձանի կարգավիճակ է շնորհվել հսկայական մշակութային-բնական լանդշաֆտի, որի տարածքում տեղի է ունենում ակտիվ տնտեսավարություն և ապրում են հարյուր հազարավոր մարդիկ։ Նրա կազմում ներառվել են նույնիսկ այն օբյեկտները, որոնց կապը Պետերբուրգի կենտրոնի հետ ակնհայտ չէ, ինչպես, օրինակ, հին ռուսական Օրեխովսկայա ամրոցը Լադոգայի ափին և Լինդուլովսկայա պուրակը։ Քաղաքամերձ գոտիներն ընդգրկում են ոչ միայն պալատա-պուրակային համալիրներ, այլ նաև բնական լանդշաֆտներ, արդյունաբերական հուշարձաններ (Սեստրորեցկի ռազմական գուրծարանը) և այլն։ Ժամանակակից քաղաքային լանդշաֆտի այդպիսի տեղամասերի կոնսերվացումը կապված է մեծ դժվարությունների հետ, որի մասին վկայում է տիպոլոգիական տեսանկյունից դրան նման Էլբայի հովիտը Դրեզդենի հետ միասին (2009) ցուցակից հանելու փաստը Էլբայի վրայով նոր կամրջի շինարարության պլանների պատճառով։

2012 թվականին Սանկտ Պետերբուրգի Կառավարությունը հաստատել է «Սանկտ-Պետերբուրգի պատմական կենտրոնում տեղակայված «Կոնյուշեննայա» և «Հուսիսային Կոլոմնա — Նոր Հոլանդիա» տարածքների պահպանում և զարգացում, 2013-2018 թվականներ» նպատակային ծրագիրը։

Սանկտ Պետերբուրգի պլանավրման ծրագրային-նպատակային մեթոդին անցնելու արդյունքում 2014 թվականին Պատմական կենտրոնի պահպանման ծրագիրը դարձել է «Սանկտ Պետերբուրգի տարածքների տնտեսական և սոցիալական զարգացում»[1] պետական ծրագրի մի մասը, որն ընդունվել է 2014 թվի հունիսի 30-ին վեց տարի ժամկետով։ Պետական ծրագրի կատարումը վերահսկում է Սանկտ Պետերբուրգի տնտեսական քաղաքականության և ստրատեգիական պլանավորման կոմիտեն։ Գլխավոր փորձարարա-խորհրդատվական կառույցը, որը հետևում է ծրագրի իրագործմանը, Սանկտ Պետերբուրգի կառավարությանն առընթեր Սանկտ-Պետերբուրգի պատմական կենտրոնի տարածքների պահպանության և զարգացման խորհուրդն է[2], ստեղծված 2013 թվին։

Ծրագրի շրջանակներում առանձնացվել են Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնի երկու տարածաշրջաններ` «Կոնյուշեննայա» և «Հյուսիսային Կոլոմնա — Նոր Հոլանդիա»։

Օխտա-կենտրոնի շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերբուրգում բարձրաբերձ Օխտա-կենտրոնի շինարարության պլաններն առաջացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մտահոգությունը։ 2007 թվականի հունիսին Նոր Զելանդիայում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 31-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի որոշման մեջ, որը վերաբերում է «Սանկտ-Պետերբուգի պատմական կենտրոնը և նրա հետ կապված հուշարձանների համախումբը» համաշխարհային ժառանգության օբյեկտին, նշվել է, որ «պլանները, որ ներկայացվել են մասնակից երկրի կողմից 2007 թվականի հունվարի 18-ին և 2007 թվականի մարտի 5-ին, չեն համապատասխանում կոմիտեի պահանջներին, ինչպես նաև չեն պարունակում բոլոր օբյեկտների հստակ սահմաններն ու բուֆերային գոտիները` ներառյալ Լենինգրադի մարզը», և ընդունվել է անհետաձգելի հանձնարարական Ռուսաստանի իշխանության անդամներին` «դադարեցնել նախագծի իրագործումը, ներառյալ աշխատանքների կատարման թույլատվությունը, մինչև գործին առնչվող բոլոր նյութերը չքննարկվեն, և քանի դեռ այդ հարցին վերաբերող բոլոր նյութերը չեն քննարկվի և չի կատարվի Համաշխարհային ժառանգության օբյեկտի վտանգի բազմակողմանի գնահատում»[3][4]։ 2010 թվականի դեկտեմբերին Օխտա-կենտրոնի նախագիծը սառեցվել է անորոշ ժամանակով։

Դասավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգի և մերձակայքի հուշարձաններ

Կազմ[5][խմբագրել | խմբագրել կոդը]

# Պատկեր Անվանում Տեղադրություն
540-001 Սանկտ-Պետերբուրգի պատմական կենտրոն Սանկտ-Պետերբուրգ
540-002 Կրոնշտադտ քաղաքի հին մասը Սանկտ-Պետերբուրգ
ք. Կրոնշտադտ
540-003 Կրոնշտադտի ամրոցներ Սանկտ-Պետերբուրգ
ք. Կրոնշտադտ, Ֆիննական ծոց
540-004 Շլիսսելբուրգ քաղաքի հին մասը Լենինգրադի մարզ
Կիրովսկի շրջան
ք. Շլիսսելբուրգ
540-005 Արեշոկի ամրոց Լենինգրադի մարզ
Կիրովսկի շրջան
ք. Շլիսսելբուրգ
540-006 Պուշկին քաղաքի պալատա-պուրակային անսամբլները և նրա պատմական կենտրոնը Սանկտ-Պետերբուրգ
ք. Պուշկին
540-007 Պավլովսկ քաղաքի պալատներն ու պուրակները և նրա պատմական կենտրոնը Սանկտ-Պետերբուրգ
ք. Պավլովսկ
540-008 Պուլկովյան աստղադիտարան Սանկտ-Պետերբուրգ
Պուլկովյան բարձրություններ
540-009 Պալատա-պուրակային անսամբլ Ռոպշայում Լենինգրադի մարզ
Լոմոնոսովսկի շրջան
ավ. Ռոպշա
540-010 Պալատա-պուրակային անսամբլ Գոստիլիցիում Լենինգրադի մարզ
Լոմոնոսովսկի շրջան
գ. Գոստիլիցի
540-011 Պալատա-պուրակային անսամբլ Տայցիում Լենինգրադի մարզ
Գատչինսկի շրջան
ավ. Տայցի
540-012 Գատչինա քաղաքի պալատա-պուրակային անսամբլը և նրա պատմական կենտրոնը Լենինգրադի մարզ
Գատչինսկի շրջան
ք. Գատչինա
540-013 Սերգիևա մերձծովյա մենաստան Սանկտ-Պետերբուրգ
ավ. Ստրելնա
540-014 Ստրելնա ավանի պալատա-պուրակային անսամբլը և նրա պատմական կենտրոնը Սանկտ-Պետերբուրգ
ավ. Ստրելնա
540-015 Միխայլովկա պալատա-պուրակային անսամբլը Սանկտ-Պետերբուրգ
ք. Պետերգոֆ
540-016 Զնամենկայի պալատա-պուրակային անսամբլը Սանկտ-Պետերբուրգ
ք. Պետերգոֆ
540-017 Պետերգոֆ քաղաքի Պալատա-պուրակային անսամբլները և նրա պատմական կենտրոնը Սանկտ-Պետերբուրգ
ք. Պետերգոֆ
540-018 Պալատա-պուրակային անսամբլ Սեփական ամառանոց Սանկտ-Պետերբուրգ
ք. Պետերգոֆ
540-019 Պալատա-պուրակային անսամբլ Սերգիևկայում Սանկտ-Պետերբուրգ
ք. Պետերգոֆ
540-020 Լոմոնոսով քաղաքի պալատա-պուրակային անսամբլը և նրա պատմական կենտրոնը Սանկտ-Պետերբուրգ
ք. Լոմոնոսով
540-021 Պատկեր:PavlovoNauchnyGorogok.jpg Իվան Պետրովիչ Պավլովի գիտական թաղամաս Պավլովոյում Լենինգրադի մարզ
Վսևոլոժսկի շրջան
գ. Պավլովո
540-022 Կալվածատուն Բոգոսլովկա Լենինգրադի մարզ
Վսևոլոժսկի շրջան
Նևսկի անտառապուրակ
540-023 Շուվալովսի պուրակ Սանկտ-Պետերբուրգ
Պարգոլովո
540-024 Վյազեմսկիների կալվածատուն Սանկտ-Պետերբուրգ
Կաղամախու Պուրակ
540-025 Սեստրորեցկի հեղեղատ, Սեստրորեցկի «Դուբկի», Ստենբոկ-Ֆերմորովի կալվածատուն, Օլգինո (պատմական շրջան), «Մոտակա Դուբկի» պուրակ, Տերիոկի (Զելենոգորսկ Սանկտ-Պետերբուրգ
ք. Սեստրորեցկ
540-026 Իլյա Եֆիմովիչ Ռեպինի տուն-թանգարան «Պենատի» Սանկտ-Պետերբուրգ
ավ. Ռեպինո
540-027 Կոմորովոյի ավանային գերեզմանատուն Սանկտ-Պետերբուրգ
ավ. Կոմորովո
540-028 Լինդուլովսկայա պուրակ Լենինգրադի մարզ
Վիբորգսկի շրջան
Մոտակա բնակավայր - ավ. Ռոշչինո
540-029 Նևա գետն իր ափերով և առափերով Սանկտ-Պետերբուրգ, Լենինգրադի մարզ
540-030 Իժորսկյան սանդղաձև խորշ Լենինգրադի մարզ
Վոլոսովսկի շրջան
540-031 Դուդերգոֆյան բարձրություններ Սանկտ-Պետերբուրգ
ավ. Մոժայսկի (պատմական շրջան)
540-032 Կոլտուշսկյան բարձունք Լենինգրադի մարզ
Վսևոլոժսկի շրջան
գ. Կոլտուշի
540-033 Յուկկովյան բարձունք Լենինգրադի մարզ
Վսևոլոժսկի շրջան
գ. Յուկկի
540-034 Ճանապարհներ՝
Մոսկովսկոյե մայրուղի, Կիևյան մայրուղի, երկաթուղային ճանապարհ Լենինգրադ — Պավլովսկ, մայրուղի Պուշկին — Գատչինա, Վոլխոնսկոյե մայրուղի, Տալլինսկոյե մայրուղի, Պետերգոֆսկայա ճանապարհ, Ռոպշինսկոյե մայրուղի, Գոստիլիցկոյե մայրուղի, Պրիմորսկոյե մայրուղի, Վիբորսկոյե մայրուղի, Կոլտուշսկոյե մայրուղի, Լիգովսկի ջրանցք, Կրոնշտադտսկօոյե մայրուղի
Սանկտ-Պետերբուրգ, Լենինգրադի մարզ
540-035 Նավարկուղիներ՝ Պետրովսկի, Կրոնշտադսկի, Զելենոգորսկի, ինչպես նաև Մորսկոյ ջրանցք Սանկտ-Պետերբուրգ, Լենինգրադի մարզ
540-036 Պատկեր:Primorskiy.JPG Փառքի կանաչ գոտին Կյանքի ճանապարհից Սանկտ-Պետերբուրգ, Լենինգրադի մարզ

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Обеспечение сбалансированного социально-экономического развития территорий Санкт-Петербурга». Стратегия экономического и социального развития Санкт-Петербурга на период до 2030 года. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  2. «В Петербурге создают Совет по сохранению и развитию исторического центра». Интерфакс Россия. 2013 թ․ փետրվարի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  3. «Convention Concerning the Protection of the World Cultural and Natural Heritage.World Heritage Committee.Thirty-first session.Christchurch, New Zealand.23 June-2 July 2007» (PDF). UNESCO World Heritage Centre. 2007 թ․ հուլիսի 31.
  4. «ЮНЕСКО попросила приостановить строительство башни Газпрома». РосБизнесКонсалтинг. 14 июля 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «Historic Centre of Saint Petersburg and Related Groups of Monuments». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]