Ռուս-վրացական սահման
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/66/%D5%8C%D5%B8%D6%82%D5%BD-%D5%BE%D6%80%D5%A1%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6.png/290px-%D5%8C%D5%B8%D6%82%D5%BD-%D5%BE%D6%80%D5%A1%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6.png)
Ռուս-վրացական միջպետական սահման (ռուս.՝ России-грузинской границы, վրաց.՝ რუსეთ-საქართველოს საზღვარზე), Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ցամաքային, միջպետական սահմանն է։
Պատմության տարբեր ժամանակաշրջաններում այստեղ իրադրությունը եղել է լարված։ Այն իր լարվածության գագաթնակետին է հասել 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմից հետո[1][2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական կայսրության և Վրաց թագավորության (Քարթլի, Կախեթ) սահմանը կապվել է 18-րդ դարում, այն բանից հետո, երբ Հյուսիսային Օսիան միացավ Ռուսաստանին։ Ռուսաստանի մաս դարձան նաև 1801 թվականին Քարթլի-Կախեթը, իսկ 1818 թվականին՝ Իմերեթը։
1918 թվականի հունիսի 8-ին հռչակվեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության անկախությունը (1920 թվականի մայիսի 7-ին պետությունը պաշտոնապես ճանաչվել է)։ ՌԽՖՍՀ-ի և Վրաստանի սահմանը գծվեց Կովկասյան լեռներով։ Վրաստանի խորհրդայնացումից հետո վերջինս հայտնվեց Խորհրդային Միության ԱԽՖՍՀ-ի և ապա Վրացական ԽՍՀ-ի կազմի մեջ։ Այս տարիներին Վրացական ԽՍՀ-ի սահմանը ՌԽՖՍՀ-ի հետ համարվում էր չեչենների և կարաչայների պատմական հայրենիքը, որը քաղաքական նկատառումներով գտնվում էր խորհրդային պետության տիրապետության տակ։
Վրաստանի ներկայիս սահմանը սահմանագծվեց խորհրդային Վրաստանի օրինակով։ Ռուս-վրացական պատերազմից հետո բռնազավթված Աբխազիան և Հարավային Օսիան տապալեցին տեղի վրացական կառավարիչներին՝ ստեղծելով ռուսամետ կառավարություն։
Ռուսական աղբյուրներում ընդունված է ռուս-վրացական սահման համարել նաև վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմանները։