Մակերեսը 1,49 կմ² է, երկարությունը՝ 2,5 կմ, առավելագույն լայնությունը՝ 1,05 կմ, միջին խորությունը՝ 63 մ, առավելագույնը՝ 116 մ։ Սնումը՝ ձնաանձրևային է, ջրի առավելագույն ջերմաստիճանը՝ 17,6 °C։ Լճից սկիզբ է առնում Լաշիպսեի շարունակությունը՝ Յուպշարան։
Ափին կան հյուրանոց և պանսիոնատ։ Տուրիզմի վայր է։ Խճուղային ճանապարհով միացած է այն ծովի ափի առողջարանների հետ։ Ռիցաի մոտ է Փոքր Ռիցա լիճը (0,2 կմ²)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։