Հ․ Պերրիի և Չ․ Ստանֆորդի աշակերտը։ Թագավորական երաժշտական քոլեջի կոմպոզիցիայի պրոֆեսոր (1921 թ), անգլիական մի քանի համալսարանների երաժշտության դիրեկտորր։ Անգլիական նոր կոմպոզիտորական դպրոցի («անգլիական երաժշտության վերածննդի») հիմնադիրներից, որ հաստատում էր անգլիական երաժշտության բանահյուսության և XVI—XVII դարերի հնագույն վարպետների ավանդույթների հիմքի վրա ազգային պրոֆեսիոնալ երաժշտության ստեղծման անհրաժեշտությունը։ Առավել նշանակալի են Ուիլյամսի սիմֆոնիան և խմբերգային ստեղծագործությունները։ Դրանցում ժողովրդական երաժշտության օգտագործումը զուգակցվում է ժամանակակից գրելաձեերի հետ («Լոնդոնյան սիմֆոնիա» և այլն)։ Ուիլյամսի ստեղծագործությանը բնորոշ են մտահղացումների մասշտաբայնությունը և հայրենասիրական ուղղվածությունը։ Հիմնական ստեղծագործություններն են՝ 5 օպերա, 3 բալետ, օրատորիաներ և կանտատներ, 9 սիմֆոնիա (1910 – 1958), գործիքային կոնցերտներ, կամերային անսամբլներ, դաշնամուրային և երգեհոնային երկեր, խմբերգեր, երաժշտություն թատրոնի, կինոյի, հեռուստատեսության համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 483)։