1726 թվականից՝ եկեղեցական կապելմայստեր, 1760-1770 թվականներին՝ Միլանի 7 եկեղեցիների կապելմայստեր։ 1767 թվականից աշխատել է նաև հերցոգի կապելլայում (1768 թվականից՝ տնօրեն)։ Գրել է 78 սիմֆոնիա, 7 օպերա, 3 մեսսա, 15 concerti grossi, 20 լարային կվարտետ, կվինտետներ, 187 տրիո-սոնատ, սոնատներ և այլն։ Սամարտինին երաժշտության պատմության մեջ մտել է որպես «նախադասական սիմֆոնիա»-ի ստեղծող։ Սամարտինիից դասեր են առել Գլյուկը, Բախը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 156)։