Ջովաննի Մեսսե
Ջովաննի Մեսսե | |
---|---|
իտալ.՝ Giovanni Messe | |
դեկտեմբերի 10, 1883[1][2] - դեկտեմբերի 18, 1968[1] (85 տարեկան) | |
Ծննդավայր | Մեզանե, Իտալիայի թագավորություն |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Գերեզման | Կամպո Վերանո |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Զորատեսակ | Royal Italian Army? և Italian Army? |
Կոչում | շարքային, սերժանտ, կրտսեր լեյտենանտ, լեյտենանտ, կապիտան, փոխգնդապետ, մայոր, գնդապետ, բրիգադի գեներալ, դիվիզիոնի գեներալ, Բանակի գեներալ, Իտալիայի մարշալ և Generale di corpo d'armata? |
Մարտեր/ պատերազմներ | Իտալա-թուրքական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ իտալա-եթովպական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Բարբարոսա և North African campaign? |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Ջովաննի Մեսսե (իտալ.՝ Giovanni Messe, դեկտեմբերի 10, 1883[1][2], Մեզանե, Իտալիայի թագավորություն - դեկտեմբերի 18, 1968[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ռազմական և քաղաքական գործիչ, Իտալիայի մարշալ։
Վաղ Տարիներ և Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1883 թվականի դեկտեմբերի 10-ին Ապուլիայում` Բրինդիզի գավառի Մեսանյե գյուղում։ 1901 թվականի դեկտեմբերին սկսել է իր ռազմական կարիերան`ընդունվելով բանակ որպես կամավոր։ Մասնակցել է 1913 թվականին Իտալիայի կողմից Լիբիայի նվաճմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է «Arditi» («Խիզախներ») հարձակվողական շարքերում, հատուկ հետևակներում։ Իրեն խիզախ դրսևորելով այդ պատերազմների ժամանակ` 1923 թվականին Մեսսեն դարձել է Իտալիայի թագավորի` Վիկտոր Էմմանուել 3-րդի ադյուտանտը (օգնականը)։ 1927-1935 թվականներին ղեկավարել է բերսալյերների 9-րդ գունդը` գնդապետի կոչմամբ։ 1935 թվականի սեպտեմբերի 16-ին նշանակվել է 3-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Վերոնայում, որի համար հրամանատար է եղել նաև Իտալա-եթովպական երկրորդ պատերազմի ժամանակ։ Արդյունավետ գործողությունների համար Մեսսեին տրվել է գեներալ-մայորի կոչում։
Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1939 թվականի ապրիլին որպես Ալբանիայի հատուկ կորպուսի (Corpo di Spedizione in Albania) հրամանատարի փոխարինող՝ մասնակցել է երկրի օկուպացմանը։ Հունական ռազմագործողության ժամանակ` 1940 թվականին, ղեկավարել է հեծելազորային կորպուսը և հաջողության հասել հունական զորքերի դեմ, որը ղեկավարվում էր Ալեքսանդր Պապագոսի կողմից։ Հունական բանակի հակահարձակման ժամանակ Մեսսեն գլխավորում էր զրահատանկային կորպուսը (Corpo d’Armata): 1941 թվականի ապրիլին Վերմախտի օգնությամբ ռազմագործողությունն ավարտվել է Առանցքի ուժերի հաղթանակով։
Հաշվի առնելով Ջովաննի Մեսսեի` տանկային պատերազմ տանելու փորձը, նա կարող էր ուղարկվել Հյուսիսային Աֆրիկայում իտալական կորպուսը ղեկավարելու, սակայն դրա փոխարեն նա նշանակվել է Ռուսաստանում իտալական հետազոտական կորպուսի ղեկավար (Corpo di Spedizione Italiani in Russia — CSIR):
1942 թվականի նոյեմբերի 1-ին Մեսսեն ուղարկվել է Իտալիա և նշանակվել XXX կորպուսի ղեկավար, որը նոյեմբերի վերջին տեղափոխվել է Թունիս։ 1943 թվականի հունվարի վերջին նշանակվել է Աֆրիկական կորպուսի նոր հրամանատար (Էրվին Ռոմելի փոխարեն), որը միանգամից վերանվանվել է «1-ին իտալա-գերմանական զրահատանկային բանակ»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Մեսսե» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 10 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Դեկտեմբերի 18 մահեր
- 1968 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Իտալիայի թագավորություն (1861–1946)
- Իտալիայի մարշալներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ