Լոնդոնի թագավորական ընկերության (1767 թվական) և Փարիզի ԳԱ (1772 թվական) անդամ։ 1755 թվականից դարձել է հոգևորական, հանդես եկել պաշտոնական եկեղեցու դեմ, քարոզել կրոն, հանդուրժողականություն։ Եղել է անգլիական առաջադիմական բուրժուազիայի գաղափարախոսը, պաշտպանել Ֆրանսիան, հեղափոխությունը, դատապարտել անգլիական գաղութային քաղաքականությունը Հյուսիսային Ամերիկայում։1794 թվականից տարագրվել է ԱՄՆ։ Պրիստլին զարգացրել է անգլիական մատերիալիզմի ավանդույթները։ Ըստ Պրիստլիի՝ հոգին (գիտակցությունը) շարժմամբ օժտված մատերիայի հատկությունն է։ Սակայն Պրիստլին մատերիալիզմը զուգակցել է դեիզմի հետ, ընդունել, որ մատերիային շարժման օրենքներ է հաղորդել աստվածային բանականությունը։ Նա ասոցիատիվ հոգեբանության ներկայացուցիչ է, հոգեֆիզիոլոգիական երևույթները բացատրել է մատերիալիստորեն։ Սոցիոլոգիայի մեջ պաշտպանել է դետերմինիզմը, մերժել ֆատալիզմը, բարոյականության հարցերում հարել էվդեմոնիզմին։ Հայտնաբերել է թթվածինը (1774 թվականին, Շելեից անկախ), ստացել ջրածնի քլորիդ, ամոնիակ (1772-1774 թվականներ), ցույց տվել, որ օդը բուսականության ազդեցությամբ վերականգնում է իր հատկանիշները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 431)։