Jump to content

Պորտալ:Փարիզ/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փարիզ (ֆր.՝ Paris), Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սենա գետի վրա, Ֆրանսիայի հյուսիսում Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում: Փարիզը իր վարչական սահմաններում ունի 2 300 000 բնակչություն (2009): Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է` շուրջ 12 միլիոն բնակչությամբ: Մոտ 30.000.000 տուրիստներ այցելում են այնտեղ ամեն տարի: Փարիզի առաջին բնակիչները հայտնվել են մոտավորապես մ.թ.ա. 4000 թվականին: