Պորտալ:Գերմանիա/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկաս Կրանախ Ավագը
Լուկաս Կրանախ Ավագը

Լուկաս Կրանախ Ավագ (գերմ. Lucas Cranach der Ältere) հոկտեմբերի 4 1472 թ.- հոկտեմբերի 16 1553 թ.- գերմանական Վերածննդի խոշորագույն նկարիչ է: Գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարի վարպետ, որը իր ստեղծագործություններում սինթեզել է գոթական արվեստի ավանդույթները Վերածննդի գեղարվեստական նորարությունների հետ: Վիտենբերգում 1505-1550 թվականներին եղել է Ֆրիդրիխ Իմաստունի պալատական նկարիչը:

Լուկաս Կրանախ Ավագը ծնվել է Կրոնախում (Վերին Ֆրանկոնիա) 1472 թ.: Սկզբում կրել է Զյունդեր ազգանունը, հետագայում վերցրել է հարազատ քաղաքի անունը, որը այդ ժամանակ հնչում էր՝ Կրանախ: Ենթադրվում է, որ նախնական նկարչական կրթությունը ստացել է հոր մոտ:

Երիտասարդ հասակում ճամփորդել է Գերմանիայում: 1493 մեկնում է Պաղեստին: 1501 թվականին վերադառնում է Գերմանիա, բնակություն հաստատում Վիեննայում, որտեղ . ապրում է մինչև 1504 թվականը: Վիեննական շրջանին են պատկանում նրա առաջին հայտնի գործերը՝ որոնք ստորագրված են «Լուկաս Կրանախ»:

Լուկաս Կրանախ Ավագը ծառայության է անցնում Սաքսոնյան Ֆրիդրիխ Իմաստունի մոտ: 1508 թվականին նա ազնվական տիտղոս է ստանում, նույն թվականին ճանապարհորդում է Նիդերլանդներում: Կրանախը խոշոր արվեստանոց է ղեկավարում (ավելի քան 10 օգնականներով), գրքեր էր հրատարակում և զբաղվում դրանց վաճառքով: Ժամանակ անց նկարիչը Վիտտենբերգի ամենահարուստ բյուրգերն էր և ոչ մեկ անգամ ընտրվել է քաղաքագլուխ: (մանրամասն...)