Պոլոզ Մուկուչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պոլոզ Մուկուչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 7, 1881 կամ 1881 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 15, 1931 |
Մահվան վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
![]() |
Պոլոզ Մուկուչ (Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյան, հունվարի 7, 1881 կամ 1881, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 15, 1931, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), գյումրեցի զվարճաբան-առակախոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![Պոլոզ Մուկուչը (կենտրոնում՝ դհոլով), Ծիտրո Ալեկը (ստորին շարքում՝ ձախից երկրորդը)՝ իրենց նվագախմբով](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7e/Poloz_Mukuch_with_his_team.jpg/220px-Poloz_Mukuch_with_his_team.jpg)
Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ Եղել է Ավետիք Իսահակյանի դասընկերը։ «Պոլոզ» է կոչվել բարձրահասակ լինելու պատճառով։ Պոլոզ Մուկուչի անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված շատ առակներ և սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների։ Այս առումով Պոլոզ Մուկուչը ինչ-որ չափով նպաստել է հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը։
Ըստ հասած տեղեկությունների՝ առևտրական միջնորդի դեր է կատարել։ Նաև շուկայում ձմերուկ ու սեխ է վաճառել։ Ժամանակակիցները պատմում են, որ ուրախ-զվարթ բնավորություն ուներ, բայց աշխատանքի ժամին ուշքումիտքը ապրանքների վաճառքն էր, գնորդներին գոհ սրտով բավարարելն ու ճանապարհելը։ Նա չափազանց սրամիտ մարդ էր, սակայն կատակներն անում էր լուրջ դեմքով և ինքը չէր ծիծաղում, իսկ դիմացինները ծիծաղից ուշաթափվում էին։
Պոլոզ Մուկուչն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա, որպես գունագեղ անձնավորություն, գրավել է արվեստի մի շարք գործիչների ուշադրությունը։ Պոլոզ Մուկուչի ժողովրդականության մասին կարող են խոսել նաև հետևյալ փաստերը։ Երբ 1931-ին նա հեռացավ կյանքից, նրա հուղարկավորությանը մասնակցում էր գրեթե ողջ Լենինականը։ Ավետիք Իսահակյանը նրա գերեզմանին մահարձան է կանգնեցրել։ Այդ առիթով Խ. Դաշտենցը գրել է.
![]() |
Վախճանվեց նաև Պոլոզ Մուկուչը, |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a1/Poloz_Mukuch_funeral.jpg/250px-Poloz_Mukuch_funeral.jpg)
Նկարիչ Հակոբ Անանիկյանը ստեղծել է դիմանկարների շարք, որոնց համար նախատիպ է ծառայել Պոլոզ Մուկուչը։ Խաչիկ Դաշտենցն իր «Ֆայտոն Ալեքը» պոեմի հերոսի նախատիպ է ընտրել հենց նրան։
Ավետիք Իսահակյանը Պոլոզ Մուկուչի մասին գրել է.
![]() |
Աշխարհի ազգերը իրենց սրախոսությունները, անեկդոտները, ասացվածքները վերագրում են մեկ մարդու և անմահացնում նրան։ Էդպես է եղել Մուկուչը մեր ժողովրդի համար։ Տարբերությունն էն է, որ ուրիշներինը միֆ է, իրական մարդ չի եղել, գերեզմանի տեղն էլ հայտնի չէ, իսկ Պոլոզ Մուկուչը իրական մարդ է եղել և գերեզմանը կա։ | ![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/%D5%8A%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A6_%D5%84%D5%B8%D6%82%D5%AF%D5%B8%D6%82%D5%B9%D5%AB_%D5%A3%D5%A5%D6%80%D5%A5%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A8.jpg/220px-%D5%8A%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A6_%D5%84%D5%B8%D6%82%D5%AF%D5%B8%D6%82%D5%B9%D5%AB_%D5%A3%D5%A5%D6%80%D5%A5%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A8.jpg)
2012-ի հոկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում բացվեց Պոլոզ Մուկուչի արձանը, որի հեղինակը Նարեկ Սամվելյանն է[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրաչյա Իկիլիկյան, «Գյումրին, Պոլոզ Մուկուչը և երգիծական մանրապատումներ», Երևան, «Հայաստան» հրատ., 1989