Ավարտել է Վանի Երամյան դպրոցը, 1925 թվականին՝ Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1923-1924 թվականներին եղել է ՀԱՄԽ-ի քարտուղար, 1925-1927 թվականներին և 1930-1932 թվականներին՝ ՀԿ(բ) կ Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) շրջկոմի առաջին քարտուղար, 1927-1929 թվականներին՝ ՀԿ(բ) կ Կենտկոմի կուլտ֊պրոպագանդայի բաժնի վարիչ, 1933-1937 թվականներին՝ ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, հանրապետության դատախազ, ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 211)։