Պեդրու I (Պորտուգալիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրու I
Ծնվել է՝ապրիլի 8, 1320(1320-04-08)[1][2]
ԾննդավայրԿոիմբրիա, Պորտուգալիա
Մահացել է՝հունվարի 18, 1367(1367-01-18)[1][3][2] (46 տարեկան)
Վախճանի վայրԷշտրեմոշ, Évora, Պորտուգալիա
Ալկոբասա վանք
Երկիր Պորտուգալիայի թագավորություն
ՏոհմԲուրգունդյան տոհմ
քաղաքական գործիչ
ՀայրԱֆոնսու IV
ՄայրBeatrice of Castile?
ԵրեխաներMaria, Marchioness of Tortosa?, Louis of Portugal?, Ֆերնանդու I, Infanta Maria of Portugal?, Infante Afonso?, Infante João, Duke of Valencia de Campos?, Infante Dinís, Lord of Cifuentes?, Beatrice, Countess of Alburquerque? և John I of Portugal?
Հավատքքրիստոնեություն
Առողջական վիճակԿակազություն

Պեդրու I (ապրիլի 8, 1320(1320-04-08)[1][2], Կոիմբրիա, Պորտուգալիա - հունվարի 18, 1367(1367-01-18)[1][3][2], Էշտրեմոշ, Évora, Պորտուգալիա), Պորտուգալիայի թագավոր 1357 - 1367 թվականներին Բուրգունդական դինաստիայից, Ալֆոնսո IV-ի որդին։

1339 թվականին Պեդրուն ամուսնանում է հոր հրամանով, սակայն երկար տարիներ ապրում է սիրուհու՝ Ինես դե Կաստրոի հետ, որից ուներ չորս երեխա։ Օրինական կնոջ մահից հետո Պեդրուն հրաժարվում էր ամուսնանալ ուրիշի հետ՝ չնայած հոր խնդրանքներին։ Ալֆոնսոն խնդրանքներից անցնում է սպառնալիքի, նա իր զորքով հարձակվում է այն եկեղեցու վրա, որտեղ որդին պահել էր Ինեսին և սպանում նրան։ Իմանալով այդ մասին՝ Պեդրուն հավաքում է իր զորքը և պատերազմի ելնում հոր դեմ։ Մի քանի շաբաթ անց նրանք համաձայնության են գալիս։ Հոր մահից հետո Պեդրուն մահապատժի է ենթարկում Ինեսին սպանողներին։

Հաջորդ տարի Պեդրուն իր պալատում ժողով է հրավիրում, որտեղ երդվում է, որ նշանված է եղել Ինեսի հետ։ Դրանից հետո Ինեսի մարմինը բերում են Կոիմբրաից, հագցնում թագավորական հագուստ և նստեցնում գահին։ Նրա գլխին թագ են դնում և հռչակում Պորտուգալիայի թագուհի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրու I (Պորտուգալիայի թագավոր)» հոդվածին։