Պարագվայ (լատին․՝ Paraguay), գետ Բրազիլիայում և Պարագվայում, Պարանա գետի աջ վտակը։ Երկարությունը 2200 կմ է (այլ տվյալներով՝ 2500 կմ), ավազանը՝ 1150 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Բրազիլական սարահարթի հյուսիս-արևմտյան մասից, հոսում հվ․, կտրում Պանտանալ ճահճապատ, ընդարձակ իջվածքը և Գրան Չակոյի դաշտավայրայի մասը։ Գլխավոր վտակներն են Ռիո Վերլեն, Պիլքոմայոն, Ռիո Բերմեխոն։ Տարեկան միջին ծախսը գետաբերանում 4000 մ3քվրկ է։ Պարագվայը տրանսպորտային գլխավոր մայրուղի է, նավարկելի է մինչև Քորումբա քաղաքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։