Շուտով անձրև կլինի[1] (վիետ․՝ Giời sắp mưa, Зёй-шап-мыа), 1959 թվականին նկարահանված խորհրդային-վիետնամական մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Նկարահանվել է Վլադիմիր Պոլկովնիկովի կողմից, վիետնամական կինեմոտոգրաֆիստների մասնակցությամբ, ըստ վիետնամական հեքիաթի մոտիվների[2]։
Երկնքի տիրակալ Օնգ Զեյն (անգլ.՝ Ông Giời) անուշադրության պատճառով շախմատում պարտվում է պառավ Երաշտին ջրերը, գետերը, ծովերը, և երկրի երեսին անգամ մի կաթիլ ջուր չի մնում։ Կենդանիները Դոդոշի գլխավորությամբ գնում են Օնգ Զեյի մոտ` երկրի համար ջուր խնդրելու։