Jump to content

Նվարդ Պառնասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվարդ Պառնասյան
Ծնվել էհունվարի 7, 1930(1930-01-07)
Երևան, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 21, 1990(1990-03-21) (60 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1951)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1972)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Նվարդ Ավետիսի Պառնասյան (հունվարի 7, 1930(1930-01-07), Երևան, ԽՍՀՄ - մարտի 21, 1990(1990-03-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սովետական լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1981

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվարդ Պառնասյանը ծնվել է Երևանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1963 թվականին Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1979 թվականից՝ տնօրենի տեղակալ[2]։ «Ստորադասական կապակցությունը արդի հայերենի բարդ նախադասություններում» (1961), «Անշաղկապ բարդ նախադասությունները արդի հայերենում» (տես «Լեզվի և ոճի հարցեր», պրակ 2, 1964), «Շարահյուսական համանիշները ժամանակակից հայերենում» (1970), «Ձևաբանական և բառաքերականական համանիշները ժամանակակից հայերենում» (տես «Հայոց լեզվի կառուցվածքը», 1975), «Քերականական համանունները ժամանակակից հայերենում» (1979) մենագրություններում Պառնասյանը քննել է ժամանակակից հայերենի շարահյուսության բազմաբնույթ հարցեր։ Մասնակցել է քառահատոր «Ժամանակակից հայերենի բացատրական բառարան»-ի կազմմանն (հ․ 1, 1969) ու խմբագրմանը (հ․ 2, 1972), գրել «Ժամանակակից հայոց լեզու» (1974 -1979) եռահատոր աշխատության «Բայ» (հ․ 2, 1974), «Բառակապակցություն» և «Բարդ ստորադասական նախադասություն» (հ․ 3, 1976) գլուխները[3]։ ԽՄԿԿ անդամ (1952

Մահացել է Երևանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1985)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 136.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  3. «Brusov University Library քարտարան, Պառնասյան, Նվարդ Ավետիսի». koha.brusov.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվարդ Պառնասյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 136