Նիկելի համաձուլվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկելի համաձուլվածքներ, նիկելի հիմքով համաձուլվածքներ՝ քրոմի, մոլիբդենի, կոբալտի և այլ տարրերի հետ։ Նիկելի համաձուլվածքները բնութագրվում են բարձր կրակաամրությամբ, կոռոզիակայունությամբ, մեծ էլեկտրական դիմադրությամբ և ֆիզիկամեխանիկական այլ հատկություններով։ Տեխնիկայում լայն կիրառություն են ստացել նիկելի և քրոմի կրակակայուն համաձուլվածքները՝ նիքրոմները։ Ալյումինով, տիտանով, քրոմով և այլ տարրերով լեգիրված նիկելի համաձուլվածքներ (այսպես կոչված, նիմոնիկները) նիքրոմների և հատուկ լեգիրված պողպատների համեմատությամբ ունեն բարձր կրակակայունություն։ Դրանք հիմնականում քառաբաղադրիչ են՝ Ni, Cr, Ti, Al։ Նիկելի համաձուլվածքների շարքում կարևոր տեղ է գրավում մոնել-մետաղը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 294