Jump to content

Միխլյաևի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխլյաևի տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Միխլյաևի տուն (թաթ.՝ Михляев йорты), Կազանի ամենահին քարե շենքերից մեկն է։ Սահմանակից է Պետրոպավլովսկի տաճարին։ Անվանվել է սեփականատիրոջ` առևտրական Իվան Աֆանասևիչ Միխլյաևի (Միկլյաև) պատվին։ Գտնվում է Կազանի Մուսա Ջալիլի 19 հասցեում (բակում)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի վերջում 18-րդ դարի կեսերին առևտրական Միխլյաևի (Միկլյաև) պալատները Կազանի ամենաներկայանալի բնակելի շենքերն էին։ Քաղաքի լեգենդի համաձայն` 1722 թվականին այնտեղ է կանգ առել ռուս կայսր Պետրոս I և տոնել իր 50-ամյակը։

1728 թվականին շենքն անցել է Ի. Ա. Դրյաբլովին։ 1774 թվականից գտնվել է քաղաքի ենթակայության ներքո, այն զբաղեցրել են պետական հաստատություններ և վարձակալներ։ 1895 թվականին նախատեսվել է պալատում բացել է քաղաքային թանգարան։

Այժմ շենքը գտնվում է Թաթարստանի մշակութային ժառանգության կենտրոնի պետական գանձարանի հաշվեկշռում։ Խիստ վասված շենքը վերականգնվում է։

Ճարտարաետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսմայի և Դամիանի նախկին տնային եկեղեցին (2013 թ.)

Պալատի ստորին քարե հարկը, հավանաբար հայտնվել է 17-րդ դարի վերջում 18-րդ դարի սկզբում։ Հսկայական պատերով և փոքր պատուհաններով այս հարկը օգտագործվել է կենցաղային գործառույթների համար և հանդիսացել է բնակելի հարկի ներքնահարկը, որն ի սկզբանե փայտից է եղել։ Պալատի երկրորդ հարկը, իր ներկայիս տեսքով, հայտնվել է հավանաբար Պետրոսի I-ի ժամանումից հետո, պատուհանների շրջանակալների ձևավորումը և քիվերը մոտ են հարևանությամբ գտնվող Պետրոպավլովսկյան տաճարի ձևավորմանը, որի շինարարությունը թվագրվում է 1723-1726 թվականներ։

Սկզբում հիմնական (հարավ-արևմտյան) ճակատի կենտրոնում եղել է երկրորդ հարկի առջևի սանդղամուտքը, որի գտնվելու տեղը ընդգխում են երեք պատուհանները` զարդարված բարոկկո ոճով` 18-րդ դարի 2-րդ կես։

Ձևավորմամբ շենքը մոտ է Մոսկվայի բարոկկոյի հուշարձաններին՝ հանդիսանալով դրանց լավագույն օրինակներից։

Հարակից Պետրոպավլովսկյան տաճարի հետ միասին համարվում են Ռուսաստանում այս ոճի լավագույն քաղաքային ճարտարապետական անսամբլներից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Памятники архитектуры Казани. В 3-х т., Казань, 1989.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]