Միգամածություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ad/VISTA%E2%80%99s_infrared_view_of_the_Orion_Nebula.jpg/220px-VISTA%E2%80%99s_infrared_view_of_the_Orion_Nebula.jpg)
Միգամածություններ, տիեզերական գոյացություններ, լինում են գալակտիկական և արտագալակտիկական։ Գալակտիկական միգամածությունները միջաստղային գազի, փոշու և պլազմայի հսկայական կուտակումներ են՝ լուսավոր և մութ ամպեր։ Գալակտիկական միգամածությունների մի մասը թույլ լուսավորվում է հարևան աստղերի լույսով և տեսանելի է աստղադիտակներով։ Մյուսները մուգ թանաքաբծերի նման են և կլանում են իրենցից այն կողմ գտնվող աստղերից եկող լույսը։ Մեր Գալակտիկայում՝ Ծիր Կաթինում, այդպիսի ամենահայտնի միգամածություններից է Ածխի պարկը, որը գտնվում է Հարավային խաչ համաստեղությունում։ Ժամանակակից աստղագիտության տվյալներով՝ գալակտիկական միգամածությունները լինում են դիֆուզային, մոլորակաձև, գիսավորաձև, գերնոր աստղերի բռնկման մնացորդներից առաջացած և Վոլֆ-Ռայեի աստղերի շուրջը գոյացած։
1920-ական թվականներին ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլն ապացուցել է, որ արտագալակտիկական միգամածություններն աստղային համակարգեր են, այսինքն՝ գալակտիկաներ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միգամածություններ Արխիվացված 2021-11-13 Wayback Machine
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միգամածություն կատեգորիայում։ |