Մարիա Շուրոչկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Շուրոչկինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝synchronized swimmer և լողորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 30, 1995(1995-06-30) (28 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսաստան
163 սմ
Քաշ՝48 կգ

Մարիա Վլադիմիրովնա Շուրոչկինա (ռուս.՝ Мария Владимировна Шурочкина, հունիսի 30, 1995(1995-06-30), Մոսկվա, Ռուսաստան), ռուս գեղալողորդ, 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 11-ակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[1]։ Մարիա Շուրոչկինան Վլադիմիր և Օքսանա Շուրոչկինների դուստրն է, երգչուհի Նյուշայի կրտսեր քույրը[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Մարիա Շուրոչկինան Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է երկու ոսկե մեդալ։

2012 թվականին մասնակցելով աշխարհի պատանեկան առաջնությանը՝ Մարիա Շուրոչկինան զբաղեցրել է չորրորդ տեղն անհատական ծրագրի «ֆիգուրներ» նոր կատեգորիայում[3]։

2013 թվականին Կազանում անցկացված ամառային Ունիվերսիադայում դարձել է չեմպիոն խմբային և համակցված ծրագրերում[4][5]։

Նույն թվականին Բարսելոնայում անցկացված աշխարհի առաջնությունում Մարիա Շուրոչկինան դարձել է աշխարհի չեմպիոն խմբերի ու համակցված մրցություններում[6][7][8]։

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում Մարիա Շուրոչկինան Ռուսաստանի թիմի կազմում նվաճել է ոսկե մեդալ։

Մարիա Շուրոչկինան սովորել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարանում[9]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (31 դեկտեմբերի, 2013 թվական)[1]
  • Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո դե Ժանեյրո քաղաքում (Բրազիլիա) 31-րդ Օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր ձեռքբերումների, հաղթանակի նկատմամբ կամք և նպատակասլացություն ցուցաբերելու համար[10]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) – 2013 թվականին Կազանում անցկացված XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայում ցուցաբերած մարզական բարձր ձեռքբերումների համար[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Приказ «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России"»» (ռուսերեն). Официальный сайт Министерства спорта Российской Федерации. 2014 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
  2. Ольга Быстрых. Нюша и сестра(ռուս.) // Ст.М. — 2010. — № 11.
  3. «Чигирёва — чемпионка мира среди юниоров по синхронному плаванию» (ռուսերեն). Чемпионат.com. 2012 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «Российские синхронистки — чемпионки Универсиады в соревнованиях групп». Спорт (ռուսերեն). ИТАР-ТАСС. 2013 թ․ հուլիսի 8. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  5. Лев Дорми (2013 թ․ հուլիսի 9). «Ещё одно золото принесли российских синхронистки на Универсиаде в Казани» (ռուսերեն). Комсомольская правда в Казани. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  6. Валерия Миронова (2013 թ․ հուլիսի 22). «Ягоды-малинки наши». Спорт (ռուսերեն). Коммерсантъ-Online. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  7. Анна Козина (2013 թ․ հուլիսի 27). «Российские синхронистки выиграли шестое «золото» чемпионата мира». Спорт (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Российские синхронистки завоевали седьмое золото ЧМ в Барселоне» (ռուսերեն). Взгляд.ру. 2013 թ․ հուլիսի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  9. ТАСС, информационное агентство
  10. Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
  11. «Распоряжение Президента Российской Федерации от 19.07.2013 № 277-рп «О поощрении»» (ռուսերեն). Официальный интернет-портал правовой информации. 2013 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Շուրոչկինա» հոդվածին։