Մարգարետ Էշթոն
Մարգարետ Էշթոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1856 |
Ծննդավայր | Withington, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1937 (81 տարեկան) |
Մահվան վայր | Դիդսբերի, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հակապատերազմային ակտիվիստ |
Ծնողներ | հայր՝ Thomas Ashton?[2], մայր՝ Elizabeth Gair?[2] |
Անդամություն | Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն |
Margaret Ashton Վիքիպահեստում |
Մարգարեթ Էշթոն (անգլ.՝ Margaret Ashton, հունվարի 19, 1856, Withington, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1] - հոկտեմբերի 15, 1937, Դիդսբերի, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի սուֆրաժիստ, տեղական քաղաքական գործիչ, պացիֆիստ և բարերար, Մանչեսթերի քաղաքային խորհրդի առաջին կին ղեկավարը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգարետ Էշթոնն առաջին կինն է, որ մասնակցել է Մանչեսթրի քաղաքային խորհրդի ընտրություններին և 1908 թվականին դարձել է Մանչեսթերի առաջին կին քաղաքապետը, երբ ընտրվել է Մանչեսթեր Ուիթինգթոն ընտրատարածքից[3]։
Որպես Մանչեսթերի հանրային առողջության կոմիտեի անդամ և մայրության ու երեխայի բարեկեցության ենթահանձնաժողովի նախագահ՝ Էշթոնը համայնքի համար հաստատել է մանկական կլինիկաներ և նպաստել նորաթուխ մայրերի և երեխաների համար անվճար կաթի ապահովմանը։ 1914 թվականին դոկտոր Քեթրին Չիշոլմի (1878-1952) հետ հիմնադրել է Մանչեսթերի մանկական հիվանդանոցը (անգլ.՝ Duchess of York Hospital)[4]:
1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես եղել է միջազգայնական փոքրամասնության շարքում, որը պառակտվել է NUWSS-ից (Կանանց սուֆրաժիստական միությունների ազգային միություն) և սուֆրաժիստական շարժումից։ Էշթոնը «Սուրբծննդյան բաց նամակ» (անգլ.՝ Open Christmas Letter) խաղաղության կոչի ստորագրողներից է՝ ուղղված «Գերմանիայի և Ավստրիայի կանանց», որը տպագրվել է 1915 թվականի հունվարին Jus Suffragii ամսագրում[5]։ Էշթոնը նախաձեռնել է Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի Մանչեսթերյան մասնաճյուղը[3]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1938 թվականին Էշթոնի ընկերներն ու համախոհները ձևավորեցին հիշատակի կոմիտե, որը ֆինանսավորում է երկու նախաձեռնություն՝
- Մանչեսթրի քաղաքային խորհրդի կազմում տեղ, որը կարող է զբաղեցնել կին քաղաքապետը կամ այլ հյուրեր։ Վերոհիշյալ տեղի հակառակ կողմում սեղան է, որի վրա զետեղված են Էշթոնի ձեռքբերումները։
- Տարեկան երկու անգամ հիշատակի դասախոսությունների շարք, որը կազմակեպում է Մանչեսթերի Վիկտորիայի համալսարանը։ Առաջին դասախոսությունը կարդացել է Ուեսթֆիլդ քոլեջի տնօրեն բարոնուհի Մերի Սթոքսը 1941 թվականի մարտի 20-ին[6]։
1982 թվականին Հարփերհեյի Աղջիկների ավագ դպրոցը վերաբացվել է որպես Մարգարետ Էշթոնի վեցերորդ կարգի քոլեջ։
Էշթոնի անունն ու նկարը (կանանց ընտրական իրավունքների համար պայքարող մյուս 58 կանանց հետ միասին) զետեղված է Լոնդոնի խորհրդարանի հրապարակում 2018 թվականին բացված Միլլիսենթ Ֆոսեթի հուշարձանի պատվանդանի վրա[7][8][9]։
Մարգարետ Էշթոնը այն 6 կանանցից մեկն է, որի անունը ներառված է Մանչեստրում հասարակական արձանի առաջադրման ցուցակում։ Հանրային քվեարկությամբ ընտրված հաղթողը կհայտարարվի 2019 թվականին[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 «Where I live: Manchester: Who was Margaret Ashton?». BBC Manchester. BBC. 2006 թ․ հուլիսի 4.
- ↑ Mohr, Peter (2004). «Ashton, Margaret (1856–1937), local politician and philanthropist». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press 2004–15. doi:10.1093/ref:odnb/38511. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Liddington, Jill (1989). The long road to Greenham: feminism and anti-militarism in Britain since 1820. London: Virago. ISBN 9780860686880.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Stocks, Mary D., «Margaret Ashton Memorial Lecture 20th March, 1941», in Stocks, Mary D. (ed.), The Victorians, Manchester University Lectures Series, no. 36., Manchester University Press, OCLC 6923286
{{citation}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն); More than one of|editor=
and|editor-last=
specified (օգնություն) Preview. - ↑ «Historic statue of suffragist leader Millicent Fawcett unveiled in Parliament Square». Gov.uk. 2018 թ․ ապրիլի 24. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Topping, Alexandra (2018 թ․ ապրիլի 24). «First statue of a woman in Parliament Square unveiled». The Guardian. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Millicent Fawcett statue unveiling: the women and men whose names will be on the plinth». iNews. 2018 թ․ ապրիլի 24. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Williams, Jennifer (2015 թ․ հոկտեմբերի 20). «Shortlist of six iconic women revealed for Manchester's first female statue for 100 Years». Manchester Evening News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bedford, Jane (1998). «Margaret Ashton: Manchester's "First Lady"». Manchester Region History Review. 12: 3–17. ISSN 0952-4320. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
- Mohr, Peter D. (2004 թ․ սեպտեմբեր). Ashton, Margaret (1856-1937), local politician and philanthropist. Oxford Dictionary of National Biography. doi:10.1093/ref:odnb/38511. ISBN 9780198614128.
{{cite book}}
:|journal=
ignored (օգնություն) - «Where I live: Manchester: Who was Margaret Ashton?». BBC Manchester. BBC. 2006 թ․ հուլիսի 4.
- «Margaret Ashton (biography)». spartacus-educational.com. Spartacus Educational.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Էշթոն» հոդվածին։ |
|