Մահա Վաջիրալոնգկորն
Մահա Վաջիրալոնգկորն | |
---|---|
![]() | |
Զինվորական կոչում | Field marshal?, Admiral of the fleet? և Marshal of the air force? |
Ծնվել է՝ | հուլիսի 28, 1952[1][2] (71 տարեկան) |
Ծննդավայր | Amphorn Sathan Residential Hall, Dusit, Թաիլանդ |
Երկիր | ![]() |
Ազգություն | Thai people? |
Տոհմ | Չակրի և House of Mahidol? |
միապետ | |
Շրջանավարտ | Միլֆիլդ (հուլիս 1970), Royal Military College? (1976), The King's School? (մայիս 1971), Նոր Հարավային Ուելսի ինստիտուտ (1976), Sukhothai Thammathirat Open University? (1987), Defence Academy of the United Kingdom? և Chitralada School? (1965) |
Հայր | Ադուլյադեդ Պումիպոն |
Մայր | Սիրիկիտ |
Երեխաներ | Bajrakitiyabha, Princess Rajasarinisiribajra?, Juthavachara Vivacharawongse?, Vacharaesorn Vivacharawongse?, Chakriwat Vivacharawongse?, Vatcharawee Vivacharawongse?, Sirivannavari of Thailand? և Dipangkorn Rasmijoti of Thailand? |
Հավատք | բուդդայականություն և Թհերավադա |
Պարգևներ | |
Առողջական վիճակ | Կորոնավիրուսային վարակ COVID-19 |
Ստորագրություն | ![]() |
Մահա Վաջիրալոնգկորն (թաի.՝ มหาวชิราลงกรณ, máhǎː wáʨʰíraːloŋkɔːn[5], հուլիսի 28, 1952[1][2], Amphorn Sathan Residential Hall, Dusit, Թաիլանդ), Չակրի արքայատոհմի ներկայացուցիչ, ճանաչվել է Թայլանդի արքա 2016 թվականի նոյեմբերի 29-ին։ Ադուլյադեդ Պումիպոնի միակ որդին է, որը մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 13-ին։ Թագադրվել է Ռամի X անվան տակ[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1972 թվականի ամբողջական տիտղոս՝ Սոմդետ Պհրա Բորոմա Օրասատհիրատ Չաո Ֆան Մահա Վաջիրալոնգկորն Սայամ Մակուտրաչակուման (թաի.՝ สมเด็จพระบรมโอรสาธิราช เจ้าฟ้ามหาวชิราลงกรณ สยามมกุฎราชกุมาร, Մեծն գերազանցություն արքայազն Մահա Վաջիրալոնգկորն, արքայի ժառանգորդ)։
Սկզբնական կրթությունը ստացել է Բանգկոկում, ապա ուսումը շարունակելու համար ուղարկվել է Մեծ Բրիտանիա և Ավստրալիա։ 1976 թվականին Կանբերրայում ավարտել է արքայական ռազմական քոլեջը, որտեղ ստացել է ռազմական օդաչուի կրթություն։
2016 թվականի նոյեմբերի 29-ին ճանաչվել է Թայլանդի թագավոր։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1977 թվականին արքայազնը ամուսնացել է Մոմ Լուանգ Սոամսավալի Կիտիակարայի հետ (Սիրիկիտ թագուհու բարեկամուհին, Վաջիրալոնգկորնի զարմուհին)։ Նրանք ունեն մեկ դուստր՝ արքայադուստր Բաջրակիտիաբհան (1978)։
Սակայն շուտով նրանք բաժանվեցին (դե ֆակտո՝ 1980-ին, դե յուրե պաշտոնապես բաժանվել են 1991 թվականին) և արքայազնը որոշ ժամանակ ոչ պաշտոնապես ամուսնացած էր դերասանուհի Յուվադհիդոյ Պոլպրասետի հետ (առաջին որդու ծնունդից հետո ստացել է Մոմ Սուջարինի Մահիդոլ անունը), որից ունի չորս տղա և մեկ դուստր։ Նա ստացել է «կրտսեր» արքայադուստրի տիտղոս, հավասարվելով իր երեխաներին։ 1994 թվականին նրանց ամուսնությունը դարձավ պաշտոնական։ Սակայն 1996 թվականին սկանդալ բարձրացավ, այն կապված էր նրա հետ, որ արքայազնը նրան մեղադրում էր 60-ամյա մարշալ Անանդ Ռոտսամհանի հետ դավաճանության մեջ։ Նա իր երեխաների հետ ուղևորվել Մեծ Բրիտանիա (ապա ԱՄՆ), որից հետո նրանք որպես արտագաղթյալներ կորցրեցին թագավորական տիտղոսը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/Vajiralongkorn_and_Srirasmi%2C_2007.jpg/220px-Vajiralongkorn_and_Srirasmi%2C_2007.jpg)
2001 թվականին արքայազնը պաշտոնապես ամուսնացավ Սրրիասմի Ակհարապհոնգպրիչայի հետ[7], որը աղախին էր (մինչև 2005 թվականի սկիզբը ամուսնության մասին լուրը մնացել է գաղտնի), 2005 թվականի ապրիլին ժառանգորդ արքայազն Դիպանգկորն Ռասմիչոտիի ծնվելուց հետո ստացել է Մոմ Սրիրասմի Մահիդոլ արքայադստեր տիտղոսը։
2014 թվականի դեկտեմբերին Սրիրասմի արքայադուստրը ինքնակամ հրաժարվել է արքայական տիտղոսից[8]։ Արքայազն Վաջիրալոնգկորն և Սրիրասմին պաշտոնապես բաժանվեցին։ Արքայադստեր բարեկամներին զրկեցին արքայական կոչումներից, այն պատճառով, որ որոշները զբաղվել էին կաշառակերությամբ[7]։
Արքայազնի երեխաներից ներկայումս միայն երեքն ունեն արքայական տիտղոս։
Երկար ժամանակ արքայազնը ապրել է արտասահմանում։
Թայլանդի արքա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադուլյադեդ Պումիպոն արքան 1972 թվականի դեկտեմբերի 28-ին նրան նշանակեց գահի ժառանգորդ։ 1935 թվականին նա դարձավ առաջին արքան, որը ծնվել է Թայլանդում, քանի որ Ադուլյադեդ Պումիպոնը ծնվել էր ԱՄՆ-ում, իսկ Անանդա Մահիդոլը (1935—1946)՝ Գերմանիայում։
2016 թվականի հոկտեմբերի 13-ին Ադուլյադեդ Պումիպոնի մահից հետո Մահա Վաջիրալոնգկորնը դարձավ Թայլանդի հաջորդ արքան[6]։ Արքայազնը խնդրեց հետաձգել թագադրումը, սուգը հարգելու համար։ Պրեմ Տինսուլանոնը Թայլանդի ռեգենտն էր[9] մինչև նոյեմբերի 29-ը, երբ Մահա Վաջիրալոնգկորնը հայտարարվեց թագավոր[6] Ռամի X-ի թագադրումը տեղի է ունեցել 2017 թվականի աշնանը[6][10][11][12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Ordens Honoríficas Portuguesas
- ↑ Modtagere af danske dekorationer — Danish royal family.
- ↑ Произношение имени, Jim Tedder, Voice of America
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «В Таиланде провозгласили нового короля». ТАСС. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 7,0 7,1 Семью принцессы Таиландской лишили титулов // «Лента.ру», 1 декабря 2014
- ↑ Принцесса Таиланда отказалась от королевского титула // «Лента.ру», 13 декабря 2014
- ↑ «Profile: Thai regent Prem Tinsulanonda» (անգլերեն). BBC. 2016 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Королевы не будет: трон в Таиланде может занять только мужчина, 13 октября 2016: "так как по конституции страны монархом может быть только мужчина."
- ↑ Конституция Королевства Таиланд от 24 августа 2007 года (недействующая редакция) - Статья 23 - "...С этой целью может быть представлено имя принцессы."
- ↑ Черновик редакции 2016 года Արխիվացված 2016-08-16 Wayback Machine, неофициальный перевод на английский: "Section 21 .. For this purpose, the name of a Princess may be submitted. "
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Handley, Paul M. (2006). The King Never Smiles. Yale University Press. ASIN B0015GUOPY.
- Head, Jonathan (2016 թ․ հոկտեմբերի 16). «Thai king's death: Who holds power now?». BBC. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
- Թայլանդի արքայական ընտանիք և Չակրի արքահայատոհմ Արխիվացված 2016-10-15 Wayback Machine
- Crown Prince Maha Vajiralongkorn / Globalsecurity.org (անգլ.)