Հրանտ Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Ստեփանյան | |
---|---|
Հրանտ Ստեփանյանն իր արվեստանոցում, 1963 | |
Ծնվել է | մարտի 20, 1918 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ |
Վախճանվել է | հունիսի 23, 1980 (62 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Լատվիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Նկարիչների Միություն |
Hrant Stepanyan Վիքիպահեստում |
Հրանտ Հարությունի Ստեփանյան (մարտի 20, 1918, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ - հունիսի 23, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանտ Ստեփանյանը ծնվել է Ալեքսանդրապոլում։ 1937 թվականին ավարտել է Երևանի գեղարդ տեխնիկումը, 1946 թվականին՝ Ռիգայի գեղարվեստի ակադեմիան։ Սովորել է արվեստագետ պրոֆեսոր Արիյ Սկրիդեի արվեստանոցում և դեռևս ուսանողական տարիներին ընտրել է ռեալիզմի մեթոդը։ 1939 թվականին Սասունցի Դավիթ դյուցազնավեպի 1000-ամյակին նվիրված ցուցահանդեսում նկարչի կտավն՝ «Հայերի գաղթը» արժանացել է բարձր գնահատականի։ Կարճատև ժամանակում նա հասնում է գույների հնչողության, թափանցիկության, համատարած արտացոլումների կիրառման, բնությունից ստացած տպավորությունները դառնում են անմիջական ու անկեղծ, տարածությունները օդառատ, մարդկային կերպարները դիպուկ, սուր, ներքին խորությամբ հարուստ։ Հավատարիմ մնալով և հայ ազգային արվեստի և համաշխարհային դասական արվեստի ռեալիստական սկզբունքներին, նա ելակետ է ընդունում իրական առօրյա կյանքն իր անսահմանափակ բազմազանությամբ, մատերիալիստորեն ընկալում իրականությունը նրա մեջ է գտնում գեղանկարչական անսպառ գեղեցկություններ և իր արվեստով հաստատում «Գեղեցիկը կյանքն է» սկզբունքը։
Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Երևանի պատմության թանգարանում, Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում, Հայրենական պատերազմի թանգարանում, ՀՀ Ազգային Ժողովում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Վանաձորի պատկերասրահում, Ջերմուկ ք. թանգարանում, Ստեփանավան ք. Ս. Շահումյանի տուն թանգարանում արտասահմանյան բազմաթիվ երկրների ցուցասրահներում և անհատական հավաքածուներում[1][2]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մորս՝ Ժենիայի դիմանկարը», 1945, ՀԱՊ
- «Կնոջ՝ Օլիմպիա Սարգսյանի դիմանկարը», 1949, ՀԱՊ
- «Ս. Մելիքսեթյան», 1972, ՀԱՊ
- «Սերո Խանզադյան», 1977, ՀԱՊ
- «Օնորե», 1972, ՀԱՊ Ջերմուկի մասնաճյուղ
- Որդու՝ Արշակի դիմանկարը, 1973
- «Ինքնադիմանկար», 1949, ՀԱՊ
- «Վահագն Դավթյան», 1976, ԱԳԹ
- «Համո Սահյան», 1976, ԱԳԹ
- «Հրաչյա Ներսիսյան», 1954, ԱԳԹ
- «Գեներալ Նվեր Սաֆարյան», 1957, Վանաձորի պատկերասրահ
- «Ակադեմիկոս Ծատուր Աղայան», 1978, ՀԱՊ
- Կոմպոզիտոր «Ազատ Մանուկյան » 1954, ՀԱՊ
- Ծովակալ «Հովհաննես Իսակով » ՀՊԹ
- Երգահան «Սասուն Պասկևիչյան » 1977
- Դերասան «Ժան Էլոյան » 1972
- Ճարտարապետ «Մարկ Գրիգորյան »
- Ջութակահար «Ավետ Գաբրիելյան » 1949
- Երգիչ «Արմենակ Տեր-Աբրահամյան » 1955 ԱԳԹ
- Գեղանկարիչ «Բարթուղ Վարդանյան » 1972
- Երգչուհի «Մելանյա Աբովյան » 1973
Թեմատիկ կոմպոզիցիաներ
- «Բյուրական (էտյուդ)», 1956, ՀԱՊ
- «Հայերի գաղթը», 1949, ՀԱՊ
- «Սամշիտի անտառ. Խոստա», 1959, ՀԱՊ
- «Տեսարան Ռիգայից», 1946, ՀԱՊ
- «Ձկնորսներ», 1950, ՀԱՊ
- «Ստ. Շահումյանի ելույթը կաշվի գործարանում», 1957, Երևանի պատմության թանգարան
- «Աղջիկը խաչքարի մոտ», 1976
- «Վիշտ», 1974
- «Պարուհի Գալյա Հարութ», 1945, ՀԱՊ
- «Շախմատասերներ», 1946
- «Իշխան ձկներ», 1957
- «Խաչքարի մոտ», 1977
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1973 թվականին ունեցել է առաջին անհատական ցուցահանդեսը[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Աղջիկը խաչքարի մոտ», 1976
-
«Արշակի դիմանկարը», 1973
-
«Օլիմպիա (Օլյա Սարգսյանի դիմանկարը)», 1949, Հայաստանի ազգային պատկերասրահ
Մեջբերումներ Հ. Ստեփանյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղեցկությունը, որ ամենամնայունն է աշխարհում, ծովափին ընկած պատահական քար չէ, որ ամեն անցորդ կարող է վերցնել։ Գեղեցկությունը այն զարմանահրաշն ու անհասանելին է, որ նկարիչը ստեղծում է համաշխարհային քաոսից հոգեկան ծանր տառապանքների գնով։
Մեջբերումներ Հ. Ստեփանյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանտ Ստեփանյանի արվեստի ձևը կապված է մեր դարի առաջավոր գեղանկարիչների արվեստի հետ հանդիսանալով նրա ավանդական շարունակությունը, ներառելով նաև ժամանակակից առաջադեմ արվեստի բնագավառում եղած նորը։ |
Հրանտ Ստեփանյանի ստեղծագործական աշխատանքները պատիվ են բերում ոչ միայն հայ ժողովրդին այլև Սովետական Միության ժողովուրդներին։ |