Հիյումաա (գերմանական ժամանակաշրջանում անվանում էին նաև Դագո (բառացիորեն «ցերեկային կղզի») կամ Դագյո, իսկ ռուսական ժամանակաշրջանում՝ Խիումա; էստ․՝ Hiiumaa), կղզի Բալթիկ ծովում, Արևմտաէստոնական կղզեխումբի կազմում։ Էստոնիայի և Արևմտաէստոնական կղզեխմբի մեծությամբ երկրորդ կղզին է։ Մակերեսը կազմում է 965 կմ²։ Վարչական առումով այն մտնում է Էստոնական Հիյումաա նահանգի կազմի մեջ։
Կղզու հողերը բերրի չեն, կազմված են հիմնականում կրաքարերից և ծովային նստվածքային ապարներից։ Ծածկված է սոճու անտառներով, իսկ ափամերձ շրջաններում եղեգնուտներով։