Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Հարությունյան (այլ կիրառումներ)
Հարություն Հրաչիկի Հարությունյան (հուլիսի 2 , 1963 (1963-07-02 ) , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), հայ լրագրող, արձակագիր, հասարակական գործիչ։
1981-85 թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի մշակութային-լուսավորական բաժինը։
1986-91 թթ. սովորել և ավարտել է Սվերդլովսկի մանկավարժական ինստիտուտը՝ հեռակա ուսուցմամբ։
ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2006)։
ՀՀ Նապագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով (2018)։
2008 թ. «Թաց առավոտ» բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածու
2013 թ. «Վերջին ջահելությունը» պատմվածքների ժողովածու
2014 թ. «Շքամուտք» գեղարվեստական կինոնկարի համասցենարիստ
2015 թ. «Կարմիր խնձորներ» կարճամետրաժ գեղարվեստական կինոնկարի համաարտադրող
2016թ. «Լուսին կերած նորածինը» գեղ. կինոնկարի սցենարիստ
2020թ. «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ / պրոդյուսեր
1992 թ-1995 թ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության «ՀՄԸՄ» Հայաստանի վարչության ատենապետ
1995 թ-1998 թ. Հայաստանի ազգային սկաուտական շարժման «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» կենտրոնական վարչության ատենապետ
1998 թ.-2006 թ.Համաշխարհային Սկաուտական Շարժման Եվրասիա տարածաշրջանի նախագահ
2003 թ-2011 թ. Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Հ.Մ.Ը.Մ. Կենտրոնական Վարչության անդամ
1998 թ.- 2019թ. Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ
1999 թ. նոյեմբերին Հարություն Հարությունյանը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության փաստի առթիվ հարուցված քրեական գործով՝ մեղադրվելով հանցագործությանն օժանդակելու մեջ, սակայն հետագայում մեղադրանքները չեն հաստատվել։
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ
Գործող անդամներ Նախկին անդամներ