Հանգա Ռոա (իսպ.՝ Hanga Roa), Չիլիի քաղաքներից է և Զատկի կղզի նահանգի գլխավոր քաղաքը, որը գտնվում է կղզու հարավ-արևմուտքում։ Գտնվում է Վալպարաիսո տարածաշրջանում։ Բնակչության թիվը կազմում է 3304 մարդ, որն ամբողջ կղզու բնակչության 87 %-ն է (ըստ 2002 թվականի)։ Հանգա Ռոան Զատկի կղզու գլխավոր ծովային նավահանգիստն է։