Jump to content

Հայկ Ազատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Ազատյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Ազատյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1881(1881-09-25)[1]
ԾննդավայրՂարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 13, 1964(1964-11-13)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԵրևան[1]
Ազգությունհայ
ԿրթությունԲեռնի համալսարան (1905)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Մասնագիտությունտնտեսագետ և հասարակական գործիչ
ԱշխատավայրՊայքար
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և ԽՄԿԿ
ԱնդամությունՀՀ ԳԱԱ

Հայկ Նահապետի Ազատյան (սեպտեմբերի 25, 1881(1881-09-25)[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 13, 1964(1964-11-13)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ տնտեսագետ, հասարակական գործիչ, պրոֆեսոր (1928), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1956)։ ՀԽՍՀ և ՎԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Ազատյանը ծնվել է Մեծ Ղարաքիլիսա քաղաքում (այժմ՝ Վանաձո]), ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Կիրովականի ծխական դպրոցում, ապա սովորել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում։ 1903 թվականին Ազատյանն ընդունվել է 1903-1905 թվականներին ուսանել է Բեռնի համալսարանի բժշկական ֆակուլտետում, Փարիզի և Բեռլինի հասարակագիտական դասընթացներում։ Սակայն 1905 թվականի ռուսական առաջին ռևոլյուցիայի շրջանում թողել է համալսարանը, վերադարձել Թիֆլիս։ Թաղված է Երևանում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Ազատյանի հուշատախտակը Երևանում

1905 թվականին մտել է ՌՍԴԲԿ շարքերը։ 1908-1911 թվականներին գործել է Բաքվի մենշևիկյան կազմակերպությունում։ 1913 թվականին բանտարկվել է հեղափոխական գործունեության համար։

1915-1917 թվականներին աշխատակցել է «Պայքար» թերթին։ Եղել է ՀԱՄԽ-ի առաջին նախագահը, ՀԿԿ ԿԿ քարտուղար (1921), ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահի տեղակալ (1924-1928), ՀամԳԳԱ փոխնախագահ (1930) և Անդրկովկասյան մասնաճյուղի տնօրեն (1931-1934)։

1919-1920 թվականներին նա աշխատել է Թիֆլիսի արհմիություններում և դասախոսություններ է կարդացել մարքսիստական քաղաքատնտեսության հարցերի շուրջ Թիֆլիսի ժողովրդական համալսարանում։ 1922 թվականից յոթ տարի անընդհատ ընտրվել է Հայաստանի Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, եղել է Հայաստանի կոմպարտիայի Կենտկոմի անդամ։ 1930 թվականի փետրվարից Հայկ Ազատյանը փոխադրվել է Մոսկվա և աշխատել իբրև Լենինի անվան գյուղատնտեսական ակադեմիայի վիցե-պրեղիդենտ։ 1931 թվականին նա գալիս է Թբիլիսի և մինչև 1934 թվականին աշխատել է որպես ՎԱՍԽՆԻԼ-ի անդրկովկասյան բաժանմունքի տնօրեն։ 1934 թվականից Ազատյանը որպես պրոֆեսոր դասախոսել ՝ Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1956 թվականին Հայկ Ազայանն ընտրվել է Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Ազատյանի գրչին են պատկանում տասնյակ գիտական աշխատություններ։ Աշխատությունները վերաբերում են սոցիալական շինարարության, գյուղատնտեսության կոոպերացման և աշխատավարձի տեսության հարցերին։

Հայկ Ազատյանի գրական ու գիտական ժառանգությունը, բացի Մարքսի և Էնգելսի մի շարք երկերի թարգմանություններից, 200-ից ավելի մենագրություններ են և հոդվածներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ տնտեսական զարգացումը և գյուղատնտեսական կոոպերացիան, Երևան, 1926։
  • Ազատյան Հ. Ն., Աշխատավարձի խնդիրները, Երևան, 1929։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտո Եղիազարյան «Հայկ Ազատյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1964, էջ 270-271

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 98
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Ազատյան» հոդվածին։