Համազասպ Բաբաջանյանի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համազասպ Բաբաջանյանի հուշարձան

Համազասպ Բաբաջանյանի հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Ավան վարչական շրջան
Գտնվում է Բաբաջանյան փողոցին կից այգում
Քանդակագործ(ներ) Համլետ Մատինյան
Շինարարության ավարտ 2016
Ներկա վիճակ կանգուն



Համազասպ Բաբաջանյանի հուշարձան, Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանին նվիրված հուշարձան Երևանում։ Գտնվում է Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցին կից այգում։ Տեղադրվել է 2016 թվականի մայիսի 23-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանն ստեղծվել է Հայաստանի կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն[2]։

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը, ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի նահանգի հրամանատար, գեներալ-մայոր Լի Տաֆֆանելլին և օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ, Երևանի պատվավոր քաղաքացի, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը, երևանաբնակ չարդախլեցիներ (խաչիսարցիներ), «Գարդման» հայրենակցական միության անդամներ։

Համազասպ Բաբաջանյանին նվիրված հուշարձան կա նաև Տավուշի մարզի Զորական գյուղում[3]։

Մեջբերումներ Համլետ Մատինյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա նստած է Հիտլերի աթոռի վրա, դա սիմվոլիկա է։ Մենք համարում ենք, որ Բեռլինը նա է գրավել։ Որովհետև երբ Ստալինը Ժուկովին կանչում ու ասում է՝ պետք է 3 օրից մտնեք Բեռլին, նա ասում է՝ չեմ կարող։ Իսկ Բաբաջանյանը մտավ, նա տանկերը թունելով տարավ, չէ՞[4]:
Եթե նկատեցիք, հատակի վրա զրահատանկի հետքերն են, որոնք իջնում են փողոցի կողմն ու դառնում կանաչ տարածք։ Դա խորհրդանշում է զորավարի կյանքը` դաժան պատերազմ ու հետո արդեն՝ խաղաղ կյանք։ Աշխատեցինք արձանը շատ բարձր չանել, որովհետև տարածքը փոքր է։ Տվեցինք սեղանաձև լուծում, որպեսզի այն չափերով ավելի մեծ երևա։ Նման լուծում տվել են իտալացիները, երբ կարճահասակ պապի արձանին բարձր տեսք տալու համար նման սեղանաձև պոդիում ստեղծեցին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]