Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Սահակի Արամյան (1908, Անտիոք - նոյեմբերի 20, 1955(1955-11-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։
Ծնվել է Անտիոք քաղաքում։ 1922 թվականին տեղափոխվել է Եգիպտոս։ Ավարտել է Կահիրեի Գալուստյան վարժարանը և ֆրանսիական քոլեջը։ 1940 - 1947 թվականներին եղել է «Արև» թերթի (Կահիրե) խմբագիրը։ 1947 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1948-1949 թվականներին աշխատել է Հայպետհրատում։ Մահացել է Երևանում[1][2]։
- Կանաչ հովիտեն (քերթվածներ), Կահիրե, 1945, 96 էջ։
- Նեղոսի հովտում (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1954, 439 էջ։
- Փարիզի նեգրուհին, Երևան, Հայպետհրատ, 1956, 226 էջ։
- Նեղոսի հովտում (վեպ), 2-րդ հրատարակչություն, Երևան, Հայպետհրատ, 1958, 486 էջ։
- Առաջին ձյուն։ «Գրական թերթ», 1948, № 4:
- ↑ Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 52.
- ↑ Յովիկ Էօրտեքեան, ՌԱԿ-ի մամուլի խմբագիրները, Ե., 2005, էջ 19։