Կորեական մեդալ (Նորվեգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորեական մեդալ
նորվ.՝ Den Norske Koreamedaljen
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակռազմական պարգև և մեդալ
Կարգավիճակչի շնորհվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվապրիլի 29, 1955
Հերթականություն
Ավագ պարգևQ19373954?
Կրտսեր պարգևՄաուդհեյմի մեդալ

Կորեական մեդալ, Նորվեգիայի պետական պարգև, որը տրվում է Նորվեգիայի զինված ուժերի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական մեդալը հաստատվել է 1955 թ.-ի ապրիլի 29-ին նորվեգական դաշտային հիվանդանոցի անձնակազմին պարգևատրելու համար։ Հոսպիտալը ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Կորեայում Կորեական պատերազմի ժամանակ։ Մեդալը տրվել է Նորվեգիայի զինված ուժերի կողմից դաշտային հոսպիտալի այն աշխատողներին, ովքեր այնտեղ աշխատել են նվազագույնը 2 ամիս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը շրջանաձև է և պատրաստված բրոնզից։ Դիմային մասում պատկերված է Նորվեգիայի զինանշանը դեկորատիվ ճաղավանդակի ետևում։ Հակառակ կողմում 2 դափնետերևից պատրաստված դափնեպսակի վրա պատկերված է երեք դրոշ՝ Նորվեգիայի, ՄԱԿ-ի և Կորեայի Հանրապետության դրոշները։ Եզրերին գրված է «NORSK • FELTSYKEHUS • KOREA • 1951–1954 •» (Կորեայի նորվեգական դաշտային հոսպիտալ 1951-1954 թթ.):

Մեդալի ժապավենը նորվեգական ազգային գույներով է ներկված։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]