Ավարտել է Բաքվի Մ. Օրջոնիկիձեի անվան ռազմահետևակային ուսումնարանը (1932)։ Հայրենական մեծ պատերազմում աչքի է ընկել Սիվաշի, Սիմֆերոպոլի համար մղված (1944) մարտերում։ 1944 թվականի մայիսին, Սևաստոպոլի ազատագրման ժամանակ՝ հրաձգային դասակի հրամանատար Խաջիևն իր վրա վերցնելով վաշտի հրամանատարությունը, ետ է մղել հակառակորդի տասնմեկ հակահարձակում, առաջինն է քաղաք մտել, ինքը բարձրացրել կարմիր դրոշը, որի համար արժանացել է հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 30)։