Կոնիսպոլ (ալբ․՝ Konispol), քաղաք հարավային Ալբանիայում։ Գտնվում է Ալբանիայի ու Հունաստանի սահմանից 1 կմ հեռավորության վրա՝ Վլյորա գավառի Սարանդայի շրջանում։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 2,123 մարդ[1]։ Կոնիսպոլ քաղաքy Çiflik գյուղի հետ կազմում է համանուն շրջանը[2]։
Քաղաքը տեղակայված է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից 191 կմ հեռավորության վրա, իսկ Հունաստանի Սայադա քաղաքից հեռավորթյունը կազմում է 4 կմ։
Կոնիսպոլի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Քաղաքը հանդիսանում է չամյան ալբանացիների համայնքի մշակութային կենտրոնը։ Քաղաքում տեղադրվել է երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում չամյան ալբանացիներին Հունաստանից վտարելու դեպքերի հուշարձանը. չամյան ալբանացիներին Հունաստանից վտարվել էին ապստամբների հետ համագործակցելու և հունական կառավարության դեմ բազմաթիվ հանցագործություններ գործելու պատճառով։